Ռուս խաղաղապահները ադրբեջանցիներին կրակելով ու մարտական գործողությա՞մբ են հետ շպրտելու

Հայաստանի հետ ուղղակիորեն կապ ունեցող հարցերն այլևս լուծում են Ռուսաստանը, Ադրբեջանը՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու

1

Վստահ եմ, եթե Հայաստանը լիներ ՆԱՏՕ-ի անդամ, դարձյալ նմանատիպ մոտեցման էր արժանանալու, որովհետև անդամ պետության նկատմամբ ոտնձգությունը կոլեկտիվ անվտանգության խնդիր է դառնում, երբ անդամ պետությունը դիմում է ռազմական գործողությունների, իսկ եթե Հայաստանը որևէ ռազմական գործողության չի դիմել իր սուվերեն տարածք ադրբեջանցիների ներխուժելու ժամանակ, ապա հարց է առաջանում, թե այդ ո՞ր պետությունը պետք է գա ու որևէ գործողության դիմի:  168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հաըտնեց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ադրբեջանցիներին երկրից դուրս քշելու համար որևէ ռազմական գործողության չեն դիմելու, որովհետև այդպիսին է եղել ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումը, Արտակ Զաքարյանն արձագանքեց.

«Թող Փաշինյանը ցույց տա այն որոշումը, որով ՀԱՊԿ անդամ պետություններն ասել են, որ Հայաստանը որևէ գործողություն չանի։ Որտե՞ղ է այդ որոշումը գրված, թող ցույց տա։ Դա աբսուրդ հայտարարություն է, ի՞նչ է, 3-րդ պետությունը պետք է ասի՞ մեզ, թե մեր սահմանները պաշտպանե՞նք, թե՞ ոչ»։

Ըստ Արտակ Զաքարյանի՝ գործող իշխանության կողմից նման լրջագույն խնդրի նկատմամբ անգործությունը բերել է մի վտանգավոր իրավիճակի, որի լուծումը դեռևս չի էլ նշմարվում։

«Հարցի նրբությունը հետևյալն է, ադրբեջանցիները 2-3 կմ Հայաստանի սահմաններից ներս են կանգնած, եթե նոր տեղակայում ենք անում և տեղակայում ռուս խաղաղապահների, որտեղ են նրանք կանգնում, իսկ հնարավոր է, որ Հայաստանն այդ 2-3 կմ-ն կորցնի։ Եթե 3 կմ Հայաստանից ներս գտնվող ադրբեջանցի զինվորները ետ չեն գնում, ռուս խաղաղապահները կրակելով ու մարտական գործողությա՞մբ են նրանց հետ շպրտելու, որ դիրքավորվեն»,- ասաց Զաքարյանը՝ նշելով, որ ռուս խաղաղապահների տեղակայումը հանգեցնելու է երկու երկրների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առկա ռազմական համագործակցության պայմանագրի փոփոխության անհրաժեշտության, առաջնալու է նաև հավասարազորության խնդիր, ուստի ամբողջությամբ պետք է վերանայել երկրու երկրների միջև կնքված պայմանագրերը՝ հատկապես, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը բերեց նրան, որ Հայաստանի հետ ուղղակիորեն կապ ունեցող հարցերն այլևս լուծում են Ռուսաստանը, Ադրբեջանը՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու։

Երբ ՀՀ-ին առնչվող հարցերը ՌԴ-ն լուծում է առանց Հայաստանի, այդ դեպքում որքանո՞վ է նպատակահարմար ՀԱՊԿ անդամ մնալը, ինչպես պնդում են հակառուսականության քարոզիչները՝ Հայաստանում, Արտակ Զաքարյանը պատասխանեց.

«Ադրբեջանի նպատակն է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կրեն արարողակարգային բնույթ, և, այո, ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից։ Հիմա հարց է առաջանում, ո՞վ է Ադրբեջանի տեսակետը Հայաստանում ներկայացնում, չէ՞ որ ադրբեջանցիներն են երազում, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները չլինեն, Հայաստանի անվտանգությունը թողնել բախտի քմահաճույքին և Հայաստանի ճակատագիրը դնել Թուրքիայի շահերի և ծրագրերի ոտքի տակ, որովհետև Արևմուտքի համար Հայաստանը մանրադրամ է, և ցանկանում է այստեղ Ռուսաստանին կռվացնել Չինաստանի հետ» ։

Ինչ վերաբերում է իշխանության տարբեր ներկայացուցիչների պնդումներին, որ կարող են նաև դիմել ՄԱԿ-ի ԱԽ, Արտակ Զաքարյանը պատասխանեց.

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս իշխանությանն ուղարկելու է շատ հեռու»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները