Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում եռակողմ հայտարարության իրականացման ընթացքն է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հուլիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանին:

Այս մասին հայտնում է ռուսական Ria Novosti-ին՝ հղում անելով Կրեմլին:

Ըստ տեղեկության, Պուտինն ու Փաշինյանը ծրագրում են դիտարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը: Ռուսական լրատվամիջոցի համաձայն, Պուտինն ու Փաշինյանը քննարկելու են Արցախում մարտական գործողություններից տուժած շրջանների ազգաբնակչությանն աջակցության, տարածաշրջանում կապերի վերականգնման հարցեր: