Առողջարար տուրիզմի համար նախատեսված լավագույն քաղաքները

Առաջին տեղը զբաղեցրել է Փարիզը
Live24.am-ը ներկայացնում է
pa

Daily Mail-ը հրապարակել է առողջարար ճանապարհորդության համար լավագույն քաղաքների ցանկը: Առաջին տեղը զբաղեցրել է Փարիզը, երկրորդը` թաիլանդական Չիանգմայը, երրորդ տեղը՝  Բարսելոնան: Մոսկվան 34-րդ հորիզոնականում է, Սանկտ-Պետերբուրգը՝ 72-րդ: Ֆրանսիայի մայրաքաղաքին հաջողվեց առաջին տեղը զբաղեցնել մեծ քանակության փրկարարական կենտրոնների (894), բուսակերների համար ռեստորանների (1 305) եւ առողջարար սննդի կետերի (150) առկայության շնորհիվ։

Թաիլանդական Չիանգմայում ռեկորդային թվով փրկարարական կենտրոններ (7՝ քառակուսի կիլոմետրի վրա) եւ 307 Vegan ռեստորաններ կան: Բարսելոնան կարելի է անվանել բուսակերների հիմնական եվրոպական մայրաքաղաքը․ 1.350 ռեստորաններ՝ գումարած 510 փրկարարկան կենտրոններ եւ 32 յոգայի տաղավարներ: TOP-10 են անցել  նաեւ Պատայան, Վանկուվերը, Սան Ֆրանցիսկոն, Լիսաբոնը, Դենպասարը՝ Ինդոնեզիայում, եւ Բուենոս Այրեսը: