Մոտ 13 մլն դոլար՝ ԱՄՆ-ից Հայաստանին. Ինչի՞ համար է օգտագործվելու

Իրավիճակ

ա

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Կառավարությանը 12 միլիոն 940 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել երկրում իրավունքի գերակայություն հաստատելու համար: Այս մասին հայտնում է 168.am կայքը: Այսպիսով, ԱՄՆ-ից Հայաստանին հատկացվող ներդրումային ընդհանուր գումարը կհասնի 11,047,369 ԱՄՆ դոլարի:

Այդ գումարը ԱՄՆ-ը ՀՀ Կառավարությանը հատկացրել է՝ համաձայն նախկին Կառավարություններից մեկի օրոք ստորագրված համաձայնագրի։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրին, որում պարբերաբար փոփոխություններ են կատարվել, այս Կառավարությունը կատարել է 10-րդ փոփոխությունը, ըստ այդմ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարն ավելացել է 12,940,000 ԱՄՆ դոլարով։

Ֆինանսական հատկացումները նախատեսվում են Հայաստանում արդար և ժողովրդավարական կառավարում իրականացնելուն միտված ծրագրերի համար, մասնավորապես՝ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների, պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության և համաձայնության ձևավորման, քաղաքացիական հասարակության ոլորտներին։

Հատկացվող միջոցները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների գործարկմանը, կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև:

Փոփոխությամբ նաև նախատեսվում է երկարաձգել համաձայնագրի իրականացման ժամկետը: Նախորդ ձևակերպմամբ սահմանվել էր ծրագրի իրականացումն ավարտել 2023 թվականի սեպտեմբերի 30-ին. վերջին փոփոխությամբ նախատեսվում է ավարտել 2025 թվականի սեպտեմբերի 30-ին:

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ պաշտոնաթողությունից հետո, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ պաշտոնաթողությունից հետո, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Հերթական անգամ էս ապուշը փորձելու է խաղալ մի խաղ Արցախի հարցով

Հերթական անգամ էս ապուշը փորձելու է խաղալ մի խաղ Արցախի հարցով

Գյումրիի ավտոկայանի մոտ լքված նորածնի են գտել

Գյումրիի ավտոկայանի մոտ լքված նորածնի են գտել

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը