Վարչապետ ես, քեզ մի հատ լուրջ պահի, սուտ խոսքերով ո՞ւմ ես խաբում

Թող հլը գա մեր մոտ խոսա, ասի՝ ախպեր ջան, աղմուկն ավելի շատ է․ տանենք ցույց տանք բույսերը

1

Արմավիրի մարզի հողօգտագործողները կրկին ահազանգում ու բողոքի ձայն են բարձրացնում՝ մարզում ոռոգման ջրի խնդիրը շարունակում է չլուծված մնալ, իսկ իրենց չորացած բերքի դիմաց կառավարությունը չի պատրաստվում փոխհատուցում տալ։

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Սամվել Լալազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի միլիոն դրամի գումար է ներդրել և սոխ է մշակում, և հիմա փաստի առաջ է կանգնել, հնարավոր է՝ բանկի գումարն էլ չկարողանա մարել։

Դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը անդրադառնալով ոռոգման ջրի խնդրին՝ հայտարարել է, որ բարձրացված աղմուկը պետք է համեմատել իրականության հետ, և սովորաբար որոշ դեպքերում աղմուկը խիստ գերազանցում է ընդհանուր վնասի չափին, Սամվել Լալազարյանն ասաց․

«Վահան Քերոբյանի այդ հայտարարությունը մեկ բառով՝ դատարկություն է։ Թող հլը գա մեր մոտ խոսա, ասի՝ ախպեր ջան, աղմուկն ավելի շատ է․ տանենք ցույց տանք բույսերը։ Թող գա տեղում ծանոթանա, մասնագետներ թող բերի, բույսերը նայեն․․․։ Իբր թե ազգային ուժեր են, սրանք ազգային ուժ լինելուց բավականին հեռու են, եթե մարդ սեփական արտադրություն չի զարգացնում, հույսը դնում է Թուրքիայի վրա, ի՞նչ արտադրություն, սրանք թրքամետներ են․․․»։

Հողագործի կարծիքով և գնահատմամբ՝ իշխանություններն այս քիչ քանակությամբ ջուրն էլ տվել են, որպեսզի խուսափեն իրենց դեմ բողոքի ակցիաներից, սակայն գյուղացիները վճռական են տրամադրված, փոխհատուցում են պահանջելու իրենց բերքը միտումնավոր չորացնելու համար․

«Ասել են՝ դե տվեք, թող ձենները կտրեն, լուրջ մոտեցում գործի նկատմամբ չկա, պատասխանատվության զգացում չկա սրանց մեջ։ Անպատճառ պետք է փոխհատուցում տան, որ համ էլ դաս լինի իրենց համար, որ սենց խուժանություն էլ չլինի։ Սա խուլիգանություն էր, հանցագործություն է սա, ջուրը դնեն մտածված կտրեն, վարչապետը հանգիստ հայտարարություններ անի։ Նախ՝ վարչապետ ես, քեզ մի հատ լուրջ պահի, երկրորդն էլ՝ սուտ խոսքերով ո՞ւմ ես խաբում, ուզում ես երկիր զարգացնել․․․»։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի բնակիչները, տևական ժամանակ է, ահազանգում են, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով մշակաբույսերը չորացել են։ Նրանք մի քանի անգամ ճանապարհ են փակել, որպեսզի այդկերպ իրենց ձայնը լսելի լինի։

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց