Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ընդհանրություններ շատ ունեն․ Արտակ Զաքարյան

Իրավիճակ

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Ադրբեջանում կեղծ, անհիմն և շինծու դատավարություն է գնում Արցախը պաշտպանած և պատերազմի ավարտից հետո, տեղերում կանգ առած ու անհասկանալի պայմաններում գերևարված մեր երիտասարդների նկատմամբ։

Զուգահեռաբար՝ Հայաստանում կեղծ, անհիմն և շինծու դատավարություն է գնում Արցախի Հանրապետությունը հիմնադրած, պաշտպանած, զարգացրած և նրա ինքնորոշման համար ահռելի ջանքեր գործադրած երկու հեղինակավոր անձանց նկատմամբ։

Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ընդհանրություններ շատ ունեն»։