Չինաստանի բանակը պետք է դառնա աշխարհում ամենաուժեղներից մեկը. Սի Ծինփին

Մանրամասներ

ա

Չինաստանի իշխանությունները պետք է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը վերածեն աշխարհի ամենաուժեղ զինված ուժերից մեկի՝ Չինաստանի ազգային շահերը պաշտպանելու համար:

Այդ մասին հուլիսի 1-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) 100-ամյակի պատվին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար, ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը, գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով`Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը պետք է դառնա նույնիսկ ավելի բարձր կարողություններով համաշխարհային կարգի զինված ուժեր, որպեսզի կարողանա հուսալիորեն պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու զարգացման շահերը:

«Դասեր քաղելով անցյալից և պաշտպանելով մեր ապագան՝  անհրաժեշտ է արագացնել ազգային պաշտպանության և զինված ուժերի արդիականացումը: Ուժեղ երկիրը պետք է ունենա ուժեղ բանակ, միայն հզոր զինված ուժերն են ընդունակ ապահովել ազգային անվտանգությունը», - հավելել է նա: