Ինչո՞ւ է թանկացել Երևան-Արմավիր երթուղին

Իրականում ընկերու­թյունը մրցույթով հենց 500 դրամով էլ հաղթել էր

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Երեկվանից Երևան-Արմավիր-Երևան երթուղու վարձավճարը 400 դրամից դարձել է 500 դրամ: Այս մասին մեր զրույցում ասաց վերոնշյալ երթու­ղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը: Խաչատրյանը նշեց, որ իրականում ընկերու­թյունը մրցույթով հենց 500 դրամով էլ հաղթել էր, սակայն երկար ժամանակ, հաշվի առնելով ժո­ղովրդի վիճակը, սպասարկել է 400 դրամով:

Հարցին, թե ինչո՞ւ են որոշել բարձրացնել գի­նը, Խաչատրյանը պատասխանեց. «Մենք նոր «Մերսեդես սպրինտեր» մեքենաներ ենք ձեռք բերել: Քաղաքացիներն էլ տեսնում են, որ նոր մեքե­նաներ են ամբողջությամբ և դրա համար էլ դժգոհություններ չունեն գնի հետ կապված»:

Խաչատրյանը նշեց, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնա­խարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի հետ են հանդիպել և զրույցի ժամանակ նշել, որ մեքենաները ամբողջությամբ նոր են, ֆի­նանսական խնդիրներ կան, և հենց դա է պատ­ճառը, որ ընկերությունն ի սկզբանե մրցույթով հաղթած գնով է սկսում աշխատել:

Ամբողջական՝ թերթի  այսօրվա համարում