Այս նկարն էլ Իշխանն է նկարել

Մանրամասներ

1

Օրերս իշխանական մամուլն իբրև «գաղտնազերծել էր», թե Սևանում հանդիպել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի աոաջին համար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հանդիպման շուրջ սոցցանցային աղմուկ էր բարձրացել, օգտատերերը քննարկում էին, թե ինչ են քննարկել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Մի քանի արձանագրում կարելի է անել։

1. Հայտնի է գաղտնի լուսանկարողը, որը ցանկության դեպքում կհայտարարի, թե ով է պատվիրատուն (տեսանյութը չեմ հրապարակում, քանի որ ապրել չի ցանկանա)։ Ի դեպ, Իշխանին բավական օգուտ կտան այս իշխանական անորակ հետախույզները, շաբաթներով նրա հյուրանոցում սենյակներ վարձակալելով

2. Այս իշխանական լրատվամիջոցներն իրենց շեֆերի (նիկոլի ու նրա լակոտների) հետ այդքան ահաբեկված են Հայաստան դաշինքից, Դաշնակցությունից, որ շան պես գաղտագողի հետեւում են ամեն քայլը 3. Իշխանը այսօր Վանեցյանին հանդիպելուց առաջ դաշնակցական ընկերների հետ տարբեր ժողովներ է արել, թող դա նկարեին։

Հ.Գ. ի դեպ, այս նյութի հրապարակումից հետո զանգեցի Իշխան Սաղաթելյանին, խնդրում էի նույն վայրում, հողատուի գինովցած լուսանկարներից տա։ Իշխանը մերժեց։ Անձնական կյանք չի ուզում մտնել։ Հասկանալի է։ Հարգեցի։ Թեև ողջ երկիրն է նիկոլն իր անձնական կյանք մտցրել։ Բայց մի օր ամենքը բացելու են բոլոր խաղաքարերը, ու հրապարակայնացնելու ամեն ինչ, որ ամեն ստահակ իր տեղն իմանա» ։

Գեղամ Մանուկյանի գրառմանն ընդգծված սարկազմով արձագանքել է ինքը՝ Արթուր Վանեցյանը։ Նա մեկնաբանություն  մասում  հրապարակել է իր եւ կնոջ հանգստի լուսանկարը ՝ կից գրելով ․«Այս նկարն էլ Իշխանն է նկարել, սա էլ դնենք, որ ավելի լավ որակի նկար ունենան: Անտաղանդ հետախույզները))»։

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց