«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Ջո Բայդեն

Մանրամասներ

ա

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը թվիթերյան գրառումով անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին:

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում. Մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,- ասված է գրառման մեջ: