Նիկոլի համար հոգի եմ տվել, նատուռի գլուխ եմ ջարդել, որ հիմա սենց ըլնի՞, այ ախպեր. էջմիածինցի. VIDEO

Մանրամասներ

Իմ հաշվարկով, եթե 3 օրում ինձ ջուր հասնի, լավ ա: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Էջմիածնի Ջրօգտագործման ընկրեւթյան տնօրեն Արամ Սարգսյանի աշխատասենյակում տեղի ունեցած զրույցում նշեց գյուղացիներից մեկը:

Նշենք, որ գյուղացիները բողոքում են, որ ՋՕԸ-ն իրենց ջուր չի տալիս, բերքը չորանում է, իսկ իրենք վարկերի տակ են:

Ի պատասխան ՋՕԸ-ն տնօրենն ասել է, որ վթարի պատճառով 3 օր ընդհանրապես ջուր չի եղել, բայց արդեն երկու օր է ջուրը կա, սակայն գյուղացիներն իրենք իրար մեջ հերթ են սահմանել, որ հերթով ջուր ունենան:

Գյուղացին դիմելով Արամ Սարգսյանին՝ ասաց. «Բերքս չորացել է, կարտոլս նեխել ա: Ինձ տվել ես 5 մլն դրամի վարկ առանց տոկոսի, մալադեց քեզի: Հիմա բերքս չորացրել ես: Այսինքն եթե պետք է ստանայի 60 տոննա, հիմա կստանամ 50-40 տոննա, սոխս կլինի անորակ, մինչեւ ծախեմ, վարի կեթամ: Հիմա իմ էդ վարկն ո՞վ է փակելու, տունս ով պիտի պահի:

Գնացել եմ Նիկոլի համար հոգի եմ տվել, նատուրի գնացել եմ գլուխ եմ ջարդել, որ հիմա սե՞նց այ ախպեր: Որ վարկը տաս, չորացնե՞ս»:

ՋՕԸ-ի տնօրենն արձագանքեց. «Բարեբախտաբար դու քո բերքը ստացել ես, վաճառել ես: Դու աշխատասեր տղա ես»: