Կանայք կարող են մի քանի ամուսին ունենալ. որոշումը կընդունվի՞

Իրավիճակ
բոզ կին ամուսիններ

ա

Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունն առաջարկել է օրինականացնել բազմայրությունը, ինչը ենթադրում է, որ կինը կարող է միաժամանակ մեկից ավելի ամուսին ունենալ: Այս մասին գրում է BBC-ն` մանրամասնելով, որ այս առաջարկը շարժել է պահպանողական խմբերի զայրույթը:

Պարբերականը նկատում է, որ ՀԱՀ-ն ունի աշխարհում ամենաազատական սահմանադրություններից մեկը: Այստեղ օրինական են համարվում միասեռ ամուսնությունները ու տղամարդկանց համար բազմակնությունը:

Բազմայրության թեման ուսումնասիրող պրոֆեսոր Քոլիս Մաչոկոն այս առնչությամբ նշել է, որ կառավարության առաջարկից դժգոհողներն անհանգստանում են կանանց վերահսկելու մասին:

«Աֆրիկյան հասարակությունները պատրաստ չեն իրական հավասարության: Մենք չգիտենք` ինչպես վարվել այն կանանց հետ, որոնց հնարավոր չէ վերահսկել», -ասել է պրոֆեսորը:

Վերջինս բազմայրության պրակտիկան ուսումնասիրելու ժամանակ պարզել է, որ  նման հարաբերությունների մեջ գտնվող կանայք գործում են «ընդհատակյա», քանի որ դա սոցիալական տաբու է համարվում: Բազմայրության պարագայում հարաբերություններում նախաձեռնողը կինն է, որը տղամարդուն հրավիրում է  իր միություն: Ոմանք «հարսնացուի գին» են վճարում, մյուսներն էլ կիսում են առօրյա ծախսերը: Կինն իրավունք ունի հեռացնել ամուսիններից մեկին, եթե կարծում է, որ վերջինս վնաս է հասցնում մյուս տղամարդկանց հետ իր հարաբերություններին:

Նման հարաբերություններում գտնվող տղամարդկանց հետ զրույցում Մաչոկոն պարզել է, որ նրանց այդ քայլին է դրդում մի քանի պատճառ: Նախևառաջ սերը, քանի որ նրանք չեն ցանկանում կորցնել սիրելի կնոջը: Որոշ տղամարդիկ էլ նշել են, որ չեն կարող սեռական հարաբերություններում բավարարել կնոջը, ուստի համաձայնում են մյուս ամուսնու ներկայությանը, որպեսզի խուսափեն ամուսնալուծությունից կամ կնոջ դավաճանությունից: Մյուսներն էլ պատճառ են բերում երեխա ունենալու կարողությունից զուրկ լինելը: