Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ

ա

Հանրապետության տարածքում` հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երեւանում Հունիսի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +37+39: 

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +34+36,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33, 

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+32, 

Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+36,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +22+25, ցերեկը՝+37+39,

Արարատում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +37+39, 

Արմավիրում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +37+39, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝+28+33,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +37+39,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +34+39,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+31,

Արցախում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +34+39: