Նիկոլ Փաշինյանի կողմից եթե հանդիպման առաջարկ լինի, չեմ կարծում, թե կարող ենք հանդիպել. Արթուր Վանեցյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Նախագահն ուղղակի զանգահարել ու շնորհավորել է, իսկ «Հայաստան» դաշինքի առաջնորդի հետ ընտրություններից հետո զրույց չենք ունեցել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից հանդիպման առաջարկին, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համարն ասաց, որ որևէ առաջարկ չի ստացել, իսկ ստանալու դեպքում էլ չի կարծում, թե կարող են հանդիպել ու ինչ-որ բանի մասին զրուցել. «Եկեք սպասենք, թող որոշ ժամանակ անցնի, հասկանանք, թե ինչպիսին են լինում ընտրությունների արդյունքները, ինչ է որոշում ՍԴ-ն, եթե դիմենք, ինչ է լինում վերահաշվարկի արդյունքում»: