Ունենք այն, ինչ ունենք. Արթուր Վանեցյանն ասաց, որ պետք չէ հուսահատվել. VIDEO

Մանրամասներ

Հուսահատվելու կարիք չկա, մեր պայքարը շարունակվում է, մենք հավատարիմ ենք մնալու մեր հայտարարած սկզբունքներին: Ինչպես հանդես ենք եկել ընդդիմադիր դաշտում, նույնկերպ շարունակելու ենք, փորձելու ենք մարդկանց հասցնել այն խնդիրները, որոնց մասին խոսում ենք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը՝ շնորհակալոություն հայտնել նրանց, ովքեր իրենց ձայն են տվել:

Ընտրությունների արդյունքների մասով Վանեցյանը նշեց, որ դրանք սպասելի չէին, սակայն կա այն, ինչ կա: Դաշինքի առաջին համարը հիշեցրեց նաև իրենց շտաբերի նկատմամբ, իր խոսքերով, տեռորի մասին՝ նշելով, որ դա իրենց վախեցնելու համար է արվել, որպեսզի ընդդիմությունը քիչ քվեներ ստանա. «Բոլոր դեպքերի մասով կատարվում են ուսումնասիրություններ: Ըստ անհրաժեշտության, կդիմենք թե իրավապահներին, թե դատարան»: