Իրանի ԱԳՆ խոսնակը շնորհավորել է, բայց հաղթողի անունը չի նշել. ՀՀ ԱԺ «այս ընտրություններում հաղթողներին» հաջողություն եմ մաղթում

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը շնորհավորել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը` հույս հայտնելով, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն էլ ավելի կզարգանան:

Գրել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շնորհավորել է երկուստեք թեկնածուներին ու Հայաստանի ժողովրդին երկրում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման վերաբերյալ։

Իրանի ԱԳՆ խոսնակը հաջողություն է մաղթել «այս ընտրություններում հաղթողներին»` հույս հայտնելով, որ «ներքին կայունության հաստատումն ու տարածաշրջանում խաղաղության միավորումը կառաջնորդեն Հայաստանի առաջընթացը»:

Ընդգծելով հարեւան երկրների կարևորությունն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ՝ Խաթիբզադեն կարևորություն է տվել «Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»:

Նա համոզմունք է հայտնել, որ «նոր խորհրդարանի ու կառավարության ձևավորմամբ երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կխորանան»:

Ինչպես նկատում է Հրապարակ.am-ը, ուշագրավ է, որ Իրանի ԱԳՆ խոսնակը որևէ առանձին քաղաքական ուժի անուն չի նշել՝ գուցե հաշվի առնելով, որ «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։