«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները կարող են հրաժարվել պատգամավորական մանդատներից, և 8-րդ գումարման ԱԺ-ն չի ձևավորվի. VIDEO

Մանրամասներ

Դաշինքները կարող են կայացնել քաղաքական որոշում և հրաժարվել պատգամավորական մանդատներ ստանալուց: Այս ընտրությունների ոչ լեգիտիմ լինելը հայտնի էր ի սկզբանե, և Հայաստանն այս ընտրություններին գնացել է անօրինական զարգացումների հետևանքով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Ղազարյանն ասաց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն իրավունք ունեն դիմելու ՍԴ և կարող են օգտվել իրենց այդ իրավունքից:

«Դաշինքները կարող են նաև կայացնել քաղաքական որոշում և հրաժարվել պատգամավորական մանդատներ ստանալու և ցուցակի բոլոր պատգամավորները հրաժարվեն մանդատ ստանալուց և կխախտվի ՀՀ Սահմանադրության՝ Ընտրական օրենսգրքի պահանջը։ Հետևաբար, չի ձևավորվի 8-րդ գումարման ԱԺ-ն, և դրանով իսկ քաղաքական ուժերը և մեր հասարակությունը կտեսնեն, որ Փաշինյանը չի կարողանա ստանձնել հանրային պաշտոն»,- նշեց նա: