Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի, հանուն հզոր հայկական բանակի․ Սերժ Սարգսյան. VIDEO

Մանրամասներ

ա

Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների: Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել։ Այս մասին քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե «Պատիվ ունեմ»-ի թիմի վրա ճնշումներ են գործադրվում` Սարգսյանն արձագանքեց․

«Ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի օրերին, ակնհայտ հրահանգավորումով լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն, անգամ անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական խուզարկություններ՝ առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ, որոնք դատական ակտերով հաստատվել են և այսպես շարունակ»,-ասաց նա՝ նշելով, թե առավոտից ուշադիր հետևում են իրադարձություններին։

«Կարծում եմ՝ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք, իսկ հիմնական հայտարարությունը կանենք քվեարկության ավարտից անմիջապես հետո»,-ասաց նա։

Հարցին՝ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հնարավորություն տեսնու՞մ է, Սարգսյանն արձագանքեց․ «Ընտրություններն անցնելուց հետո դրա մասին կխոսենք»։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն ներե՞լ է իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու և 2013-ին նախագահի պաշտոնին երկրորդ անգամ առաջադրվելու համար, Սարգսյանն արձագանքեց․ «Ինձ միայն Աստված կարող է ներել, ուրիշ ոչ մեկը»։

Հարցին՝ իր կարծիքով՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանին սատարում, և ոչ իրեն, Սարգսյանն արձագանքեց՝ այդ հարցը Կարապետյանին է պետք է տալ, ապա հավելեց․ «Այդտեղ ի՞նչ ողբերգություն եք տեսնում կամ անտրամաբանական բան»։

Այն հարցին էլ, թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան, եթե վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, Սարգսյանն արձագանքեց․ «Ապագա չկա»։

Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը ջարդեցին «նիկոլիզմի» «պոպուլիզմը»

Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը ջարդեցին «նիկոլիզմի» «պոպուլիզմը»

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան