«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, բժիշկ Արմեն Չարչյանը ձերբակալվել է. պաշտպան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, Արմեն Չարչյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Պարոն Չարչյանը ձերբակալվածի կարգավիճակ ունի, այս պահին մենք Հատուկ քննչական ծառայությունում ենք»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ այսօր «Փաստերի ստուգման հարթակը» տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ Արմեն Չարչյանը իր աշխատակիցներին ասում է, որ պարտադիր պետք է մասնակցեն ընտրության: