«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին, պատասխանել ներքաղաքական օրակարգին վերաբերող հրատապ և մի շարք այլ հարցերի։
– ՀՀԿ ներկայացուցիչներից շատերի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, երբ ԱԱԾ-ն դուք էիք գլխավորում։ Հայտնում էին, որ դրանցից մեկով անցնում է Երեվանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ինչպե՞ս ստացվեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում Տարոն Մարգարյանի անունը անմիջապես Ձեր անունից հետո է։
-Ցուցակում յուրաքանչյուր թեկնածուի տեղը կշռադատված քաղաքական որոշման արդյունք է։ Ես ԱԱԾ կադրային սպա եմ և երբեք Նիկոլի քաղաքական թիմի անդամ չեմ եղել։ Ես միշտ ջանասիրաբար պայքարել եմ այն բանի դեմ, ինչը մենք անվանում ենք արատավոր երևույթներ։
Ինչ վերաբերում է կոնկրետ Տարոն Մարգարյանն, ապա դա իշխանական ԶԼՄ-ների մանիպուլյացիաների հետևանք է: Այն ժամանակ ԱԱԾ-ի հայտարարության մեջ Մարգարյանի մեղավորության մասին ոչ մի խոսք չկար, խոսքը «Երևան» հիմնադրամի մասին էր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, և «Երևան» հիմնադրամի ղեկավարը պատասխանատվություն կրել է: Նա փոխհատուցել է մայրաքաղաքի բյուջեին հասցված վնասը՝ վճարելով 1.8 մլրդ դրամ։
Գործող օրենսդրության համաձայն՝ քրեական վարույթը կարճվել է։ Ի դեպ, քրեական գործում խոսքը ոչ թե միջոցների յուրացման, այլ պատշաճ ընթացակարգերի խախտման մասին էր։ Տարոն Մարգարյանն այս գործում երբեք չի եղել ո՛չ որպես մեղադրյալ, ո՛չ էլ կասկածյալ։ Ավելին ասեմ՝ եթե նույն խստությամբ ստուգենք Երևանի քաղաքապետարանի գործունեությունն այսօր, ապա վստահ եմ` շատ ավելի լուրջ խախտումներ ի հայտ կգան։
-Իսկ ե՞րբ հասկացաք, որ ինչ-որ բան այն չէ։
– 2019-ի ամռանը ես վերջնական եզրակացության եկա, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա թիմը չեն ուզում որևէ բան սովորել, ենթակա են զանազան ազդեցությունների և երկիրը դեպի անդունդ են տանում։ Պարզվեց, որ նրանցից շատերը ոչ թե պարզապես փողոցից եկած, կյանքում ոչ մի բանի չհասած մարդիկ են, այլև մարդիկ, որոնք իշխանության գալուց առաջ, պայմանական ասած, պետության «դեմ» են աշխատել։ 2018թ․-ին նրանց մտածողությունը չի փոխվել և չի փոխվի։
Իհարկե, Փաշինյանի թիմում կային անհատներ, որոնք սկզբում փորձում էին որոշակի սկզբունքայնություն ցույց տալ, բայց ընտրություններից մոտ կես տարի անց այդ մարդկանց կամքը կոտրվեց, և նրանք, մեծամասամբ սկզբունքները մի կողմ դնելով, սկսեցին ծառայել անձամբ Փաշինյանին
2019թ․-ի օգոստոսին ես արդեն հասկացա, որ համակարգը ներսից փոխելն իրատեսական չէ: Պետք է հեռանալ և փորձել դրսից աշխատել։ Ցավոք, ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ կառավարությունում կամ խորհրդարանում նրա թիմը իմ «կանգ առնելու» կոչը չլսեցին ու չհասկացան։ Պատմությունը «եթե»-ներ չի հանդուրժում, և մենք ունենք այն, ինչ ունենք այսօր. ձախողումներ պետության կենսագործունեության բոլոր ճակատներում, ավելի քան հինգ հազար զոհված հերոսներ, հարյուրավոր գերիներ, հազարավոր անհետ կորածներ, տնից ու ապագայից զրկված տասնյակհազարավոր մարդիկ, տնտեսական կոլապս և այլն։
Այս ամենի գլխավոր պատճառներից մեկը հասարակության մեջ համակարգված և անընդհատ ատելության բորբոքումն է, «բոլորին բոլորի դեմ» տրամադրելը, այլ կերպ ասած ՝ քաղաքական ռասիզմը։ Ինձ հաճախ են հարցնում՝ արդյո՞ք Փաշինյանը դավաճան է, թե՞ նա սովորական արկածախնդիր ապաշնորհ է։ Ամենայն հավանականությամբ, երկուսն էլ միաժամանակ։ Քրեական բաղադրիչի մասով, վստահ եմ, դրանով անպայման կզբաղվեն իրավապահպան մարմինները։ Բայց ամենակարևորը՝ որպես ժողովուրդ, որպես քաղաքացի մենք պետք է հունիսի 20-ին քաղաքական գնահատական տանք «նիկոլիզմին» և մեկընդմիշտ հեռացնենք նրան մեր կյանքից։
Ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո անվտանգության համակարգի վերականգնման հետ մեկտեղ մեր ուժի առաջնահերթությունը լինելու է հասարակության համախմբումը համազգային գաղափարի և համազգային նախագծերի շուրջ:
– Հայաստանը սահմանակից է նավթագազային պաշարներով հարուստ Ադրբեջանին ու Թուրքիային, որը թվաքանակով երկրորդ զինված ուժերն ունի ՆԱՏՕ-ում։ Վերջին պատերազմի պարտությունից հետո ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել անվտանգության համակարգը բուն Հայաստանի համար, էլ չենք խոսում Արցախի մասին։
– Ազգային անվտանգության համակարգը բազմաթիվ բաղադրիչներ է ներառում։ Անշուշտ, ուժեղ ու մարտունակ բանակը երկրի պաշտպանության գլխավոր գործոնն է։ Դրա բարեփոխումն ու վերազինումը մեր քաղաքական ծրագրի առանցքային մասն է։ ՀՀ ԶՈւ-ում ծառայող զինվորականի մասնագիտությունը պետք է էլիտար դառնա ընդհանուր համակարգում, իսկ այն մարդը, որ պատրաստ է տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել երկրին, ապահովված կլինի արժանավայել կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով:
Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն
Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն
Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա
Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան
Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան
Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք
Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք
Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք
Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք
«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան
«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան
0Comments