Ի՞նչ են պայմանավորվել ու սկսել Արթուր Վանեցյանն ու Ռամզան Քադիրովը. Մանրամասներ

Մանրամասներ

ա

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը «Երկիր մեդիայի» տաղավարում անդրադարձել է իր ու Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հետ ընկերության պատմությանը։ Նա նաև լավ լուր է հայտնել, որ Հայաստանը շուտով դեպի ՌԴ նոր ճանապարհ կունենա, փոխանցում է «Հրապարակը»: «Եկեք ես պատմեմ ողջ իրականությունը։ Ինձ մեղադրեցին Չեչնիայի ղեկավարի հետ ընկերություն անելու մեջ, ես համարում եմ, որ Ռամզան Քադիրովը այն մարդն է, որի հետ ընկերությունը պատիվ է: Ինչո՞ւ ես հայտնվեցի Չեչնիայում և սկսեցի ընկերություն անել Քադիրովի հետ։ Դուք գիտեք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ընդամենը մեկ ցամաքային ճանապարհ՝ Լարսի կիրճով, որը տարվա 6 ամիսը կամ չի գործում, կամ ծանրաբեռնված է, ուսումնասիրությունների արդյունքում ես պարզեցի, որ Վրաստանի տարածքով կարելի է ունենալ ևս մեկ ճանապարհ՝ Իտումկալե- Շատիլի ճանապարհը, որը սահմանակից է Չեչնիայի հետ։

Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Գեորգի Գախարիան, որի հետ ես ունեմ շատ լավ ընկերական հարաբերություններ, նրա հետ խոսել եմ, ասել եմ, որ այսպիսի ճանապարհ կա՝ Հայաստան-Վրաստան-Չեչնիա, հնարավո՞ր է այդ ճանապարահը կառուցենք և սկսի գործել, ասել է, որ մեր կողմից հնարավոր է, եթե դուք կարողանաք պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Ես մեկնել եմ Ռուսաստան, հանդիպել եմ Ռամզան Քադիրովի հետ, ներկայացրել եմ այդ ծրագիրը, վերջինս իր համաձայնությունն է տվել, պատրաստակամություն է հայտնել՝ կառուցել այդ ճանապարհը: Այդ ճանապարհը սկսել են կառուցել, մնացել է ընդամենը 2 կիլոմետր տարածք, դա կառուցելուց հետո Հայաստանը կունենա ալտերանտիվ ճանապարհ դեպի ՌԴ, մի ճանապարհ, որը ձյունը չի փակում, որտեղ անցնելու համար խնդիրներ չկան, հիմա դա լա՞վ է, թե՞ վատ»,-ասել է նա:

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան