Էրդողանի համար արդեն կարևորը ոչ թե Պուտինն է, այլ՝ Բայդենը. Երեկ Բրյուսելում նրանց միջև «անձնական քիմիա» է առաջացել. EurAsia Daily

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուսական EurAsia Daily լրատվականը հոդված է հրապարակել, որը ներկայացրել է Թերթ.am-ը: Հոդվածում վերլուծվել է երեկ Բրյուսելում Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները Ջո Բայդենի ընտրվելուց հետո իրենց առաջին անձնական հանդիպումն են անցկացրել երեկ երեկոյան: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ավարտից հետո բանակցությունները բնութագրել է «բեղմնավոր և անկեղծ»՝ ասելով, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ տարաձայնությունները, ինչպես նաև համագործակցության ոլորտները: Հաղորդվում է, որ քննարկվող թեմաները տատանվում էին Աֆղանստանից և Սիրիայից մինչև պաշտպանական և երկկողմ առևտրի հարցեր:

Բայդենի և Էրդողանի անձնական շփումն առաջին դրական քայլն է և նշան է, որ երկու երկրների ղեկավարները գիտակցում են երկկողմ հարաբերությունների կարևորությունը, նշում են Ատլանտյան խորհրդի հետազոտական կենտրոնի փորձագետները (գրասենյակը` Վաշինգտոնում):

Նրանք հնարավորություն են ունեցել քննարկելու ինչպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, այնպես էլ տարաձայնությունները: Այս հանդիպման ամենակարևոր արդյունքն այն է, որ երկխոսության ուղի է բացվել, և երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց կախվածությունը միմյանցից՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, նշում է Ատլանտյան խորհրդում Թուրքիայի վերաբերյալ ծրագրի տնօրեն Դեֆնե Արսլանը:

«ԱՄՆ-ն համաշխարհային գերտերություն է և Թուրքիայի ամենակարևոր դաշնակիցը, մինչդեռ Անկարան դառնում է ավելի կարևոր տարածաշրջանային դերակատար և Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի միակ դաշնակիցը, որը նաև դիմադրում է Ռուսաստանի ազդեցությանն ամբողջ տարածաշրջանում: Եթե ԱՄՆ-ն և Թուրքիան կարողանան փոխըմբռնման գալ կամ մի կողմ դնել իրենց տարաձայնությունները, այդ թվում`С-400 հրթիռային համակարգերի և F-35-ի ծրագրի շուրջ, դա կարող է Իրանի, Ուկրաինայի, Կովկասի, Լիբիայի, Սիրիայի, Աֆղանստանի հարցերով համագործակցության խորացման դուռ բացել, ինչպես նաև խթանել տնտեսական գործընկերության ամրապնդումը՝ ներդրումներից և առևտրից մինչև էներգետիկա»,-թվարկել է փորձագետը:

Նրա կարծիքով` նախագահներ Բայդենի և Էրդողանի առաջին հանդիպումը «ոչ թե կոնկրետ վեճերի հարցում առաջխաղացում էր, այլ փոխադարձ քիմիա հաստատելու հնարավորություն»: Վերլուծաբանը չի բացատրել, թե որ հարցերում է ձեռք բերվել նշված «առաջընթացը»:

«Սա փոքր ձեռքբերում չէ: Ազգային առաջնորդների միջև անձնական քիմիան կարող է վճռորոշ լինել երկարատև բյուրոկրատական և քաղաքական դիրքորոշումների հաղթահարման գործում՝ երկկողմ հարաբերություններում նոր դրական խթան ստեղծելու համար: Հուսով եմ, որ Բայդենի և Էրդողանի միջև նոր անձնական կապը կնպաստի առաջընթացի այն հարցերում, ինչպիսիք են Միջերկրական ծովի արևելքում սահմանային վեճերը, Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումը, հետագա ռուսական ռազմական ազդեցության զսպումը Լիբիայից և Սիրիայից մինչև Սև ծով և Հարավային Կովկաս: Եվ այս հարցերի շուրջ դրական խթան ստեղծելուց հետո, միգուցե Էրդողանն ու Բայդենը կարողանան վերադառնալ ավելի բարդ հարցերի, ինչպիսին են՝ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը և Սիրիայում քրդական զինված խմբավորման հետ ԱՄՆ-ի գործընկերությունը»,-եզրափակել  է Արսլանը:

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Գյումրիում միջադեպ է եղել Քոչարյանի ու Փաշինյանի աջակիցների միջև

Գյումրիում միջադեպ է եղել Քոչարյանի ու Փաշինյանի աջակիցների միջև

Փաշիկանն իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ

Փաշիկանն իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին