ԿԱՐԵՎՈՐ․ Ռուսական ու ադրբեջանական կողմերը արգելել են, որ Մեծ Շենում հայկական զորքեր տեղակայվեն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Շուշիի շրջանի Մեծ Շեն ու Հին Շեն բնակավայրերը նախորդ տարեվերջին հայտնվել էին ադրբեջանական շրջափակման մեջ: Մեծ Շենի դարպասները, ինչպես համայնքի ղեկավարն է ասում, «բաց են թուրքի առաջ»։

«Անվտանգության հարցերը չեն լուծվում, բախտի քմահաճույքին ապրում ենք։ Անվտանգության հարցն անորոշ է, գյուղը շրջապատված է թուրքերով, գյուղի սահմաններին հայ զինվոր չունենք, ռուս խաղաղապահներ էլ չկան։ Ես պահանջել եմ, որպեսզի այստեղ պահակակետ լինի՝ կամ մերոնցից, կամ ռուսներից։ Խոստանում են, բայց ոչ մի բան չեն անում, սաղ սպասում են հունիսի 20-ին, որ մի բան պիտի փոխվի։ Արցախի իշխանությունն էլ Երևանից է կախված, մենք ինքնուրույն իշխանություն չենք էլ ունեցել երբեք։ Երևանից ոնց ասում են, այդպես էլ անում են»,- ասաց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը։

Գյուղապետը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ ադրբեջանական և ռուսական կողմերն են արգելել, որ հայկական զորքեր տեղակայվեն գյուղի շրջակայքում։

«Ես կասկած ունեմ, որ եթե Հայաստանի գործող իշխանությունը մնաց, Շուշիի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած 4 գյուղերը լրիվ տալու են։ Ադրբեջանի համար ձեռնտու չէ, որ էս 4 գյուղը ստեղ մնա։ Սա և մեր համար, և իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող հարց է։ Այսինքն՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքն իրենք ամեն գնով պիտի վերցնեն», հավելեց Դավթյանը։

Սկզբնաղբյուր