Վստահ եմ, որ մեզ հաջողվելու է մեր պետության և ժողովրդի համար այս ծանր ժամանակներում կերտել հզոր, ինքնիշխան, ազգային արժեքների վրա հիմնված Հայաստանը

Սերժ Սարգսյանի ուղերձը

1

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է Անդրանիկ Մարգարյանի 70-ամյակի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր մենք արժանին ենք մատուցում պետական-քաղաքական ականավոր գործիչ, իր հայրենիքի և ժողովրդի նվիրյալ զավակ, ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի պայծառ հիշատակին՝ նրա ծննդյան 70-ամյակի առթիվ:

Անդրանիկ Մարգարյանի կյանքն ու  գործունեությունը՝ սկսած խորհրդային կարգերի ժամանակ Հայաստանի անկախության համար ընդհատակյա պայքարից մինչև անկախացած Հայաստանում քաղաքական, պետական ակտիվ գործունեություն, արժանի են միայն խորին հարգանքի և գնահատանքի:

Հայաստանի յոթերորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր արժանավոր տեղն ունի Հայոց պետականության վերակերտման երախտավորների փաղանգում:

Իր պետական գործունեության շրջանին վերագրվող քաղաքական ու տնտեսական ձեռքբերումները, անկասկած, մեծապես պայմանավորված էին Անդրանիկ Մարգարյան մարդու կառավարչական հմտություններով, մարդկային բարձր որակներով, հավասարակշիռ և սթափ մտածողությամբ, համբերատարությամբ ու անսահման աշխատասիրությամբ:

Անդրանիկ Մարգարյան մարդուն և գործչին բոլորը հիշում են որպես պարկեշտ, լայնախոհ, բարի, համազգային նպատակներին անմնացորդ նվիրված հայորդի, որը կարողանում էր նաև հավասարակշռող և միավորող դեր կատարել երկրի քաղաքական դաշտում՝ մի բան, որի կարիքն այսօրվա պառակտված Հայաստանում ավելի քան զգացվում է։

Վստահ եմ, որ մեզ հաջողվելու է մեր պետության և ժողովրդի համար այս ծանր ժամանակներում բոլոր առողջ ուժերի հետ միասին պատվով դուրս գալ փորձությունից և կերտել Անդրանիկ Մարգարյանի ու նրա գաղափարակից ընկերների, բոլոր արժանապատիվ հայորդիների երազած հզոր, ինքնիշխան, ազգային արժեքների վրա հիմնված Հայաստանը։

Նա հիրավի ժողովրդական վարչապետ էր, ով սիրվեց իր գործի, նվիրվածության, համեստության և լայնախոհության համար»:

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Գյումրիում միջադեպ է եղել Քոչարյանի ու Փաշինյանի աջակիցների միջև

Գյումրիում միջադեպ է եղել Քոչարյանի ու Փաշինյանի աջակիցների միջև

Փաշիկանն իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ

Փաշիկանն իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...