CNN. Պուտինն ու Բայդենը ժնևյան հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս չեն ունենա

Հանդիպելու եմ նաև Պուտինի հետ, որպեսզի նրան փոխանցեմ այն, ինչ ցանկանում եմ փոխանցել. Ամերիկան վերադարձել է
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևում կայանալիք հանդիպումից հետո  համատեղ մամուլի ասուլիսով հանդես չեն գա, հայտնում է CNN-ը:

Այս մասին պատմել են նախապատրաստական աշխատանքներում ներգրավված երկու ամերիկացի պաշտոնյաներ` մանրամասնելով, որ կարևոր հանդիպման  ծրագիրը դեռևս վերջնականապես ձևավորված չէ, ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին հայտնել է, որ  երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսի մասին որոշում դեռ չկա:

Աղբյուրը նկատում է, որ երեք տարի առաջ Պուտինն ու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ ասուլիսով:

Օրերս Բայդենը հայտարարել էր, որ հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ վերջինիս կհիշեցնի, որ «Ամերիկան վերադարձել է»։

Մեծ Բրիտանիայի ամերիկյան ռազմակայանում զինվորականների հետ հանդիպման ժամանակ Բայդենը հայտնել էր, որ սկսել է իր առաջին արտասահմանյան շրջագայությունը, որի շրջանակներում կհանդիպի նաև ՌԴ նախագահի հետ։

«Հանդիպելու եմ նաև Պուտինի հետ, որպեսզի նրան փոխանցեմ այն, ինչ ցանկանում եմ փոխանցել»,- զինվորականների ծափահարությունների ներքո ասել էր Բայդենը՝ հավելելով, որ իր առաջին արտասահմանյան շրջագայության ընթացքում բոլորին, այդ թվում՝ ՌԴ նախագահին, հիշեցնելու է, որ «ԱՄՆ-ն վերադարձել է»։

«Մենք պատրաստվում ենք հասկացնել, որ Միացյալ Նահանգները վերադարձել է, ժողովրդավարություններն այժմ պետք է միահամուռ կերպով լուծեն մեր ապագային սպառնացող ամենադժվար խնդիրներն ու մարտահրավերները»,- հավելել էր Սպիտակ տան ղեկավարը։