Սերժ Սարգսյանը շատ հստակ դիրքավորվում է. Առանց կոդեր. Գրում եմ պարզ ու մանրամասն. Արթուր Դանիելյան

Նոր աշխարհակարգի ճարտարապետությունը տեսք է ստանում մեր աչքերի առաջ ու մենք դրա կիզակետում ենք, իսկ հիմնական ճարտարապետը Չինաստանն է

ա

Առանց կոդեր: Գրում եմ պարզ ու մանրամասն: Վաղը, հունիսի 12-ին Վիեննայում պետք է կայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների 6րդ փուլը, որտեղ քննարկվելու են 1500-ից վերջին 500 պատժամիջոցների չեղարկման հարցը: Դրանից երկու օր անց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, որտեղ հիմնական հարցը Թուրքիայի հանդեպ արևմուտքի վերաբերմունքն է: Դրանից երկու օր անց Բայդեն-Պուտին գագաթնաժողովն է Ժնևում, որն արդեն որակում են որպես պատմական: Դրանից երկու օր անց Իրանում նախագահական ընտրություններ են: Դրանից երկու օր անց Հայաստանի ընտրություններն են: Նոր աշխարհակարգի ճարտարապետությունը տեսք է ստանում մեր աչքերի առաջ ու մենք դրա կիզակետում ենք, իսկ հիմնական ճարտարապետը Չինաստանն է:

Սերժ Սարգսյանն այս իրադարձությունների ֆոնին շատ հստակ դիրքավորվում է: Նա եղել է, կա ու պլանավորում է ապագայում մնալ հայակենտրոնության փարոս ու հստակ ազդակներ է ուղարկում այդ մասին արտաքին քաղաքական գործընկերներին: Այդ ազդակն ուղղված է նրանց, ում պետք է հայակենտրոն Հայաստան, իսկ դա առաջին հերթին Իրան-Չինաստան դաշինքն է: Սա բնական է, քանի որ տարածաշրջանի այլ տերություններից Լավրովյան Ռուսաստանին Հայաստանը պետք է այնքանով, որքանով իր հաշվին կարելի է առևտրի մեջ մտնել Ադրբեջանի հետ: Թուրքիային այս ամենը հետաքրքիր չէ, քանի որ նրանք ավելի երկար են խաղում: Տակը մնում է Իրան-Չինաստանը` համապատասխան հակասություններով` թե ՌԴ-ի և թե Թուրքիայի հետ:

Լավրովյան պլանը հետևյալն էր՝

- Հայաստանում իշխանության է գալիս արևմտամետ, ստոր սորոսական մի վիժվածք

- 7 շրջանները տալիս է Ադրբեջանին, իսկ ԼՂԻՄ տարածքը Ռուսաստանին

- հողերը տալուց հետո վիժվածքը ստանում է ևս 6 ամսի ժամանակ, որ ԵԱՏՄ անդամի կարգավիճակով թույլ տա Ադրբեջանին մտցնել ԵԱՏՄ

- Ադրբեջանին ԵԱՏՄ-ացնելուց հետո, Հայաստանում իշխանության պիտի գա Ռուսական «գեներալ նահանգապետը»

- հաջորդ փուլում Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսատանը միասին պետք է ԵԱՏՄ-ացնեն Վրաստանը` ենթարկելով այդ երկիրը տնտեսական բլոկադայի` գազի և այլ բեռների տարանցումը փոխվում է Ադրբեջանով, ու առաջանում են այլ տնտեսական և անվտանգային խնդիրներ:

Թուրքիան այս ամենի հետ առանձնապես խնդիր չունի, քանի որ շատ հստակ տիրապետում է Ռուսաստանի ժողովրդագրական տվյալներին: Եթե ժամանակին 500 օսմաններին հաջողվեց գրավել 7 միլիոնանոց Բյուզանդիան, 80 միլիոնանոց Թուրքիան որևէ խնդիր չի ունենա կլանել աներևակայելի արագ տեմպերով մահմեդականացող Ռուսաստանը: Նշեմ, որ վերջերս պարզվեց, որ Ստեփանակերտի օդանավակայանում մզկիթ է կառուցվել, քանի որ ՌԴ 2000 հոգանոց կոնտինգենտից 400-ը սուննի մահմեդական են: Էնպես որ ՌԴ կայսերապաշտական նկրտումների հետ թուրքերը խնդիր չունեն, քանի որ երկարաժամկետ պարագայում դրա մեջ ոչ թե սպառնալիք են տեսնում, այլ հնարավորություն: Լավրովյան Ռուսաստանն ըստ էության Թուրքիայի համար կոնսոլիդացնում է Եվրասիան:

Կոնսոլիդացված թուրքական Եվրասիան Իրանի ու Չինաստանի մղձավանջն է: Հետևաբար բնական է, որ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքը Չինաստանի համար ազգային անվտանգության խնդիր է: Ձայնագրությունը արտահոսելով` Սերժ Սարգսյանն ընդամենը վերահաստատում է սեփական պատրաստակամությունը նպաստել այդ խնդրի լուծմանը: Իսկ Վանեցյանին Սոլովյովի մոտ ուղարկելն ու Կապանում պնդելը, որ Արցախի անկախությունը հիմա չի կարելի ճանաչել, Սարգսյանի մեսիջն էր հակա-լավրովյան թևի ռուս ազգայնականներին առ այն, որ եթե նրանք ուզենան արթնանալ ու բոյ տալ թուրքերի դեմ, Սերժն առնվազն չի խանգարի:

Սրանից պարզ չեմ կարա գրեմ)

Արթուր Դանիելյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Գյումրիում միջադեպ է եղել Քոչարյանի ու Փաշինյանի աջակիցների միջև

Գյումրիում միջադեպ է եղել Քոչարյանի ու Փաշինյանի աջակիցների միջև

Փաշիկանն իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ

Փաշիկանն իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...