«Իսկ ո՞վ կարող է փրկվել» (Ղուկաս 18:26). Փրկությունը կախված է մեզնից ու մեր արարքներից

Ի՞նչ ենք տալիս մեր մերձավորներին, ինչպե՞ս ենք կանգնած Աստծո առաջ և ի՞նչ ուղի ենք ընտրել մեր երկրային կյանքի համար: Հենց սրանք են, որ պայմանավորում են մեր փրկությունը: 

ա

Այս հարցը յուրաքանչյուր քրիստոնյայի համար դառնում է մտածմունքների առարկա, երբ հերթը գալիս է փրկությանը: Իսկապես, ո՞վ կարող է փրկվել, և ի՞նչ պետք է անենք՝ փրկվելու համար: Այս հարցի պատասխանը, ինչպես և բոլոր հարցերինը, մեզ տալիս է մեր Փրկիչը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զավակներին՝ Աստծու արքայության համար, 30 և այս ներկա ժամանակում բազմապատիկ չստանա ու հավիտենական կյանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է» (Ղուկաս 18:29-30):

Մի բան հստակ է՝ փրկությունը կախված է մեզնից ու մեր արարքներից: Ի՞նչ ենք տալիս մեր մերձավորներին, ինչպե՞ս ենք կանգնած Աստծո առաջ և ի՞նչ ուղի ենք ընտրել մեր երկրային կյանքի համար: Հենց սրանք են, որ պայմանավորում են մեր փրկությունը: 

Սա բնավ չի ենթադրում, թե անպայմանորեն զոհողություն է պահանջվում փրկության համար: Բնավ այդպես չէ: Պարզապես որպես քրիստոնյաներ պետք է քաջ գիտակցենք, որ մեր կյանքում հանուն մի մեծագույն նպատակի՝ պիտի պատրաստ լինենք զիջելու մեկ այլ բան, որ կրկին թանկ ու կարևոր է մեզ համար, սակայն ոչ այնքան, որ գերադասելի լինի մեծագույն առաքելությունից: Այդպես էլ փրկությունը ոչ թե պարտադրում, այլ ենթադրում է որոշ զոհողություններ: Այդ զոհողություններն, անշուշտ, պահանջում են մեծ կամք, սակայն կրկին հօգուտ մեզ են՝ հանուն մեծագույն առաքելության՝ փրկության: 

Մեր փրկության համար կարևոր են մեր մշտական աղոթքներն ու ապաշխարությունը: Սուրբ Գրքում էլ ասված է. «Ապաշխարե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթեոս 3:2): Մեր աղոթքները թող լինեն ուղեկից մեր այս ճանապարհին, որ տանում է դեպի փրկություն: Եվ թող մեր փրկությունն արդարացվի մեր կատարած գործերով և ոչ թե հույսը դնենք Աստծո անսահման սիրո ու ներողամտության վրա` ոչ մի արարք չգործելով և իմանալով, որ փրկության մեր միակ հույսն Աստծո սերն ու ողորմածությունն է: Մեր փրկությունը՝ որպես քրիստոնյաներ, կախված է մեզանից: Չզլանանք և գործենք՝ հանուն փրկության, հանուն քրիստոնյա բարձրագույն կոչման:

qahana.am

LIVE24.AM

24 ժամից այդ անբարոյականի ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, որ բոլորը կթքեն վրան

18+․ Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20–25 ռազմագերի ետ ստանա

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...