«Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել քաղաքացի Արկադի Գալստյանը՝ հայտնելով, որ երեկ Փաշինյանի արած հայտարարությունների վերաբերյալ զանգել է ոստիկանություն։ Հիշեցնենք, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին կավատ էր անվանել․
«Մեր վարչապետը՝ Աննա Հակոբյանի ամուսինը՝ Նիկոլ Հակոբյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կավատ են, ես զանգել եմ ոստիկանություն, ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկում, հիմա ես ուզում եմ իմանալ, եթե վաղը փողոցում ինչ-որ մեկը պեդոֆիլություն անի կամ բռնաբարություն, էլի ոստիկանությունը անգործությո՞ւն է դրսևորելու։ Ես խնդրում եմ այս մասին բարձրաձայնեք, որովհետև եթե վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ նրանք կավատներ են եղել, այսինքն՝ ինքը ունի ապացույց, որ նրանք կավատներ են եղել, եթե ապացույց ունի, որ կավատներ են եղել, հետևաբար կարելի է քրեական գործ հարուցել և հանցագործությունների համակցությունով այդ մարդկանց 40 տարի դատել, որովհետև՝ «մարդասպան են», «թալանչի են», «թուրքի գործակալ» են, սրան մի հատ էլ կավատն է գումարվում, բայց ոչ մի քրեական գործ առ այսօր չկա։ Հիմա ինքը մեկ ասում է, որ սա իրավական պետություն է, մեկ ասում է, որ ժողովրդական պետություն է, մեկ էլ բանից պարզվում է, որ շունը տիրոջը չի ճանաչում։ Ես զանգել եմ ոստիկանություն, էն անգամ էլ կառավարության դիմացից զանգեցի, ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի 2-րդ քաղաքը թալանվել է, բերեք հարցաքննեք, եթե կզգաք, որ կեղծ ահազանգ է ներկայացրել, խփեք, թող թրաշը հատ գնա։ Հիմա, եղբայր, ես ի՞նչ անեմ, ես էլ շարքային զոմբի չեմ, որ նստեմ ու ասեմ՝ տես՝ կավատ էլ են եղել։ Էս մարդը ասում է՝ կավատ են եղել, անատամ տատի- պապիներ կան՝ կապիկի դեմքով, ասում են՝ տես՝ բանից պարզվում է, որ կավատ էլ են եղել։
Ախպեր, եթե կավատ են եղել, բա սա իրավական պետություն է, կարելի՞ է, չէ՞, կավատին էլ իր տեղը ցույց տալ, պեդոֆիլին իր տեղը ցույց տալ, մնացածին էլ իրենց տեղը ցույց տալ, ամեն անգամ կարելի՞ է այսպես վարչապետի մակարդակով բամբասել, անցնել առաջ։ Նույն հաջողությամբ ասում է, որ այսինչ լրագրողը ծախու է և այլն, հիմա, եղբայր, էդպես ո՞նց կլինի, ցավդ տանեմ։ Ես ընդհանրապես բոլոր լրագրողներից էլ շնորհակալ եմ, բայց էդպես չի կարելի, ինչքա՞ն կարելի է հանդուժել, ես էլ որպես ՀՀ քաղաքացի էնքան եմ ընկել իր ասածների հետևից, որ ես էլ եմ ինձ կորցրել արդեն»,- ասաց Գալստյանը։
Քաղաքացուն հարցրինք, թե ի՞նչ են ասում ոստիկանությունից․
«Ախպեր, ոչ մի բան էլ չեն ասում, ես ԱԱԾ էլ եմ զանգել, ոստիկանություն էլ, ասում եմ՝ որևէ տեղաշարժ կա, ասում են՝ բացարձակ ոչ, ասում են՝ դե մեր գիժն է, մի բան ասել է, ի՞նչ անենք , ասենք գիժը ապուշ- ապուշ մի բան դուրս է տվել, դու էլ զանգել ես, մենք ի՞նչ անենք, ոստիկանն ի՞նչ անի»
24 ժամից այդ անբարոյականի ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, որ բոլորը կթքեն վրան
18+․ Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի
Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք
Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20–25 ռազմագերի ետ ստանա
Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից
Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ
Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ
Եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի
Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում
Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում
Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին
Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...
0Comments