Գյումրիի Դրամատիկական թատրոնի մոտ դիակ է հայտնաբերվել

Նշանակվել է դատաբժշկաւան փորձաքննություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ դիակ է հայտնաբերվել Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մոտ։

Տղամարդու մահացած լինելն առաջինն արձանագրել է շտապօգնությունը, որի բժիշկները, կանչով մեկնելով, արձանագրել են, որ թատրոնի դիմաց նստարանին անշարժ գտնվող տղամարդը մահացել է։

Ոստիկանությանը հաջողվել է արագ պարզել ինքնությունը, որ նա Գյումրիի բնակիչ է՝ 40-ամյա Գնել Նոսրոյանը։

Նշանակվել է դատաբժշկաւան փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար: