Քոչարյանի ընտրողների թիվը գրեթե հավասարվել է Փաշինյանի թվին. Gallup International Association

Մանրամասներ

ա

Ըստ սոցհարցումների`եթե ԱԺ արտահերթ ընտրությունը կայանար այս կիրակի, ապա Փաշինյանին և Քոչարյանին տրվող քվեները գրեթե հավասար կլինեին։ Գրում է armeniasputnik.am-ը։

Արտահերթ ընտրություններից առաջ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին քվե տվողների թիվը գրեթե հավասարվել է։ «Gallup International Association» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսի ժամանակ տվյալներ հրապարակեց` ներկայացնելով իրենց անցկացրած սոցհարցումների արդյունքները: Նավասարդյանի խոսքով ՝ մայիսի 31-ից հունիսի 4-ը հեռախոսային հարցմանը մասնակցել է Հայաստանի 1100 բնակիչ:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 22,4 տոկոսը, « Հայաստան» դաշինքի օգտին ՝ 20,6 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ձայն կտա ընտրողների 4,2 տոկոսը, իսկ 3,9 տոկոսը որոշել է քվեարկել «Պատիվ ունեմ » դաշինքի օգտին, 2,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստանի»», — ասաց Նավասարդյանը: Նրա խոսքով՝ փետրվարին Փաշինյանի կուսակցությանը պատրաստ էին կողմ քվեարկել ընտրողների 33,1%-ը, Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժին՝ 7,8%-ը։ «Ստացվում է` Քոչարյանի վարկանիշը գրեթե եռակի աճել է»,– ասաց նա։

Հարցման համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի շատ կողմնակիցներ ունի գյուղերում ՝ 31,8 տոկոս։ Երևանում Փաշինյանի կուսակցությանը կողմ է արտահայտվել հարցվածների 15.1 տոկոսը, մարզային քաղաքներում՝ 19.4 տոկոսը։ ««Հայաստան» դաշինքի դեպքում հակառակ պատկերն է` ընտրողների 24,6 տոկոսը Երևանից է, 23,4–ը՝ այլ քաղաքներից։ Ամենացածր ցուցանիշը՝ 14,5 տոկոսը, գյուղական բնակավայրերում է»,- նշեց Նավասարդյանը։

Նա նաև հայտնեց, որ հարցվածների 55,3 տոկոսը միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 11,9 տոկոսը` ավելի շուտ մասնակցելու է, 10,6 տոկոսը` ավելի շուտ չի մասնակցելու, իսկ 20,7 տոկոսը միանշանակ չի մասնակցելու։

Հարցվածների 1,5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

LIVE24.AM

Ոչ թե Փաշինյանն է ստորագրել, այլ Քոչարյանը

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի առյուծով նկարն իր հետ տարել էր քարոզարշավի

Փաշինյանի ընտանիքին պահել են «պադվալում» ու ստիպել, որ էդ մարդը ստորագրի

Շորժայի հատվածում ադրբեջանցիները հարձակվել են հայ զինծառայողների վրա

Այս տեսանյութը հանգիստ կարող եք ճպցնել Նիկոլի ճակատին

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի