Սա խեղճ, կոմպլեքսավորված մարդ ա. ասում է՝ պամպերս են հագնում. ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին. VIDEO

Ըստ Փաշինյանի՝ իրականում ամենատարածված անեկդոտների հերոս է եղել Ռոբերտ Քոչարյանը

ա

Ես վախենամ, որ էդ նշած անձի ասածներին երբ անդրադառնամ, մեր ընտրական պրոցեսը կանլրջանա։ Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ինձ ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություններ է անում, այդ հայտարարություններին ինչի՞ չեք պատասխանում։ Ճիշտն ասած, ես այդ ամենին չէի գնում և աշխատում եմ չգնալ՝ ընտրական պրոցեսը չանլրջացնելու համար։ Ես վախենամ, որ էդ նշած անձի ասածներին երբ անդրադառնամ, մեր ընտրական պրոցեսը կանլրջանա։ Էս վերջերս ձեզ հայտնի անձի կողմից այսպիսի մի շատ հետաքրքիր գաղափար է առաջ  քաշվում։ Ասում է՝ այն մարդկանց, ովքեր պետական բարձրաստիճան պաշտոնի են հավակնում, պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության։ Եվ դա դա ասում է էս մարդը, ով մասնագիտացված է սատկած առյուծ քշելու մեջ»,- Փաշինյանը ցուցադրեց Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը՝ սպանված առյուծի հետ։

«Այս նկարը պետք է կոնկրետ հոգեբուժական փորձաքննության ենթարկել՝ հասկանալու համար՝ ինչ է նշանակում սատկած առյուծ քշել։ Էդ շատ լավ գաղափար է, որ ՀՀ-ում բարձր պաշտոնների հավակնող մարդկանց պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկել, որովհետև եթե այդ պրակտիկան 1999 թվականին գոյություն ունենար, ենթադրվում է, որ Հայաստանում ոճրագործություն տեղի չէր ունենա։ 

Եվ հիմա փորձում են էս անեկդոտային կերպարի շուրջ վախի մթնոլորտ տարածել։ Սա խեղճ, կոմպլեքսավորված, բարդույթավորված մարդ ա, որը մեր մասին ասում է՝ ենթադրում եմ՝ իրենք պամպերս են հագնում։ Կներեք ժողովուրդ ջան, մենք չենք ուզում խոսակցությունն իջեցնել էսքան ցածր մակարդակի, բայց ամբողջ սոցիալական ցանցերն են քննարկում, որ հայտնի իրադարձությունների ժամանակ իրենք իրենց առողջական վիճակի նրբությունները դարձրել էին համընդհանուր քննարկման առարկա, և ամբողջ սոցիալական ցանցերը քննարկում էին, որ էդ մարդն ստիպված է էսօր նույնիսկ քարոզարշավի ժամանակ պամպերս հագնի»։

Փաշինյանն ասաց, որ ՀՀ օրենքի պահանջ կա, որ նույնիսկ պատգամավորի թեկնածուները պետք է հայերենի իմացության որոշակի թեստ անցնեն։ «Եթե որևէ մեկը փորձի Ռոբերտ Քոչարյանին էդ թեստը անցկացնել․․․ Նա այս ընթացքում հրապարակային ընդամենը երկու բառ է գրել, գրել է «հաղթական երիտասարդություն»։ Էդ երկու բառի մեջ 4 ուղղագրական սխալ է թույլ տվել։ Ու էս մարդիկ եկել են, ուզում են երկրում տարածեն վախի մթնոլորտ, ձեր ինչի՞ց վախենանք, այ անեկդոտի հերոսներ, այ սատկած առյուծ քշողներ»,- հավալեց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ իրականում ամենատարածված անեկդոտների հերոս է եղել Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա էս մարդը եկել է ՀՀ-ում ուզում է տարածի ինչ-որ կերպար։ Նա ընդամենը անեկդոտի կերպար է, և ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիները 2021 թվականի հունիսի 20-ին էդ անեկդոտային կերպարին կդնեն իր տեղը։ Եթե գտնում եք, որ էդ մարդկանց մենք պետք է դատեինք, չենք դատել, հունիսի 20-ին դուք դատելու հնարավորություն ունեք»,- հավելեց նա։

Մանրամասները տեսանյութում

LIVE24.AM

Շորժայի հատվածում ադրբեջանցիները հարձակվել են հայ զինծառայողների վրա

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի