Քյավառցի Ռաֆոյի վարորդի վրա կրակողը վարձու մարդասպան է եղել, որը մահափորձից հետո լքել է Հայաստանը

Պատվիրատուն էլ ռուսաստանցի հայ մեծահարուստներից է, որը ևս Գավառ քաղաքից է

ա

Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է քրեական հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆո, վարորդի սպանությունը։

Ըստ ոստիկանության` Գավառի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Վարդանյանի սպանության մեջ կասկածվող անձը օտարերկրյա քաղաքացի է՝ Ալեքսանդր Բուզմառև, 23 տարեկան։

Ոստիկանությունը դեպքից որոշ մանրամասներ է ներկայացրել` նշելով, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Ռաֆայել Մարդոյանի վրա։

Մարդոյանի նկատմամբ սա թվով 5-րդ մահափորձի գործն է, մեկ անգամ ԱՄՆ-ում, մեկ անգամ` Մոսկվայում եւ երեք անգամ Հայաստանում։ 

Երևանի կենտրոնում սպանության վայրը պատահական ընտրված չի եղել. մեր տեղեկություններով` Ռաֆայել Մարդոյանը միայն տարածքի սրճարաններից մեկն է հաճախել` հենց անվտանգության նկատառումներից ելնելով։

Ի դեպ, Հրապարակ.am-ին իրավապահ համակարգի իր աղբյուրը հայտնել է, որ կրակողը վարձու մարդասպան է եղել, որը մահափորձից հետո լքել է Հայաստանը։ 

Պատվիրատուն էլ ռուսաստանցի հայ մեծահարուստներից է, որը եւս Գավառ քաղաքից է։

LIVE24.AM

Շորժայի հատվածում ադրբեջանցիները հարձակվել են հայ զինծառայողների վրա

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի