Սուր ու վճռական պայքար՝ Հայաստանի համար. Անակնկալներ սպասվում են, հաճույք՝ ոչ բոլորին

Նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը առ ոչինչ է. կապիտուլյացիոն ակտի անվան տակ Հայաստանի սուվերենության նկատմամբ ոտնձգությունները կարելի է ու պետք է կանխել

1

Հայաստանի համար մի շարք գերտերությունների պայքարը ժամ առ ժամ ավելի սուր ու վճռական դրսևորումներ է ստանում:

Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանային պարբերական դարձած լարվածության օջախների առկայությունն այլևս շոկ չի առաջացնում. հանրությունը և քաղաքական ուժերի մի զգալի հատված սկսել է տրամաբանական եզրահանգումներ կատարել ու վրդովմունք արտահայտել՝ ընդդիմանալով բանակի  ու պետության ջաջխջախված լինելու, Արցախի անկենսունակության մասին հետևողականորեն հրապարակ նետվող կեղծ ու ջլատող թեզերին:

Մասնավորապես, մարդիկ սկսել են հասկանալ, որ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը առ ոչինչ է, որ կապիտուլյացիոն ակտի անվան տակ Հայաստանի սուվերենության նկատմամբ ոտնձգությունները կարելի է ու պետք է կանխել:

Ավելին, աստիճանաբար ավելի լայն շրջանակներ են շոկից դուրս գալով հասկանում, որ Ռուսաստանը մեր փրկության միակ օղակը չէ, ու կոպիտ սխալ կլինի թույլ տալ ռուսական զորքի տոտալ տեղակայմամբ Հայաստանին զրկել իր ինքնիշխանությունից՝ դարձնելով գուբերնյա:

Գաղտնիք չէ, որ այդ թեզերի ակտիվ շրջանառությանը նոյեմբերից լծված են ընդդիմադիր կոնկրետ շրջանակներ, որոնք, տիրապետելով քարոզչական ու ֆինանսական տպավորիչ ռեսուրսների, ջանք չեն խնայում դրանք հասարակության գիտակցության մեջ ներդնելու համար:

Շոկն աստիճանաբար տեղի է տալիս, ինչն անհանգստացնում է Ռուսաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային: Այսօր տարածաշրջանային զարգացումները քննարկելու նպատակով Բաքվում ռուս-ադրբեջանական հանդիպում է եղել՝ փոխարտգործնախարարների մակարդակով, նաև ՀԱՊԿ-ն է որոշել զորավարժություններ անել:

Ակնհայտ է, որ միջազգային մակարդակում մեծ տեմպերով զարգացող վերադասավորումները դուր չեն գալիս ու լրջորեն անհանգստացնում են մեր տարածաշրջանում միանձնյա լիդերության պատրանքներ տածող Ռուսաստանին:

Մակրոնի հստակ մեսիջներից հետո միաժամանակ ակտիվացել է նաև ԵԱՀԿ-ն. այդ կառույցի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ու իր լիակատար աջակցությունը հայտնել նրանց ջանքերին ու հանձնառությանը: Հելգա Շմիդտն, ի դեպ, Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների կողմ հանդիսացող 5 պետությունների ներկայացուցիչներից մեկն է և խորքից է տիրապետում աշխարհաքաղաքական ազդեցությունների փոփոխությունների ընթացքին: Այս համատեքստում է տեղավորվում նաև ԵՄ դեսպանի այցը Մեղրի: Սյունիքի մարզում դեսպանը հայ-իրանական պետական սահմանին հանդիպել է ՊԵԿ ներկայացուցիչների հետ և քննարկել Մեղրիի անցակետի արդիականացման հարցը։ Դեսպանն ընդգծել է հնարավորին արագ անցակետի կառուցապատման աշխատանքները սկսելու կարևորությունը:

Սա հստակ մեսիջ է՝ Իրանի, Եվրամիության ու ԱՄՆ-ի միասնական դիրքորոշումների մասին:

Եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք, ապա կստացվի հետևյալ պատկերը. ռուսական ծրագիրը՝ տիրապետել Հայաստանին ու Արցախին՝ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան փոխշահավետ պայմաններով, պետք է ի չիք դառնա, Հայաստանը պետք է պահպանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ մտնելով ներդաշնակ զարգացման փուլ, իսկ Արցախի հարցը դեռ վճռված չէ, ինչպես երազում է Ադրբեջանը, ու Մինսկի խումբը պետք է վերականգնի լիակատար դերակատարումը հարցի կարգավորման համատեքստում՝ զսպելով Ռուսաստանի մեծ ախորժակը:

Սա լուծումների շարք է, որը բխում է ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի ու Եվրոպայի շահերից և ակնհայտորեն հակասում է Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի շահերին:

Ի դեպ, Սյունիքի միջանցքի մասին հարցին օրերս շատ կոշտ արձագանք է տվել նաև Սերժ Սարգսյանը՝ նշելով. «Ի՞նչ միջանցք, ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու։ Մենք ո՞նց կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ այս հատվածը տալիս ենք էս մեկի վերահսկողության տակ. բացառված է»: Ակնարկը հասկանալի է, դիրքորոշումը՝ նույնպես:

Հայաստանում ու Հայաստանի շուրջ գործընթացները եռում են, դրանց կարևորագույն հատվածը դեռևս անտեսանելի ու անհասկանալի է շատերի համար: Առայժմ Հայաստանում շատերը ոգևորված տրվել են ընտրական եռուզեռին:

Իրադարձությունների ընթացքը, սակայն, հուշում է, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս շատերին են անակնկալներ սպասվում, իսկ անակնկալները միշտ չէ, որ հաճույք են պատճառում. Ինչևէ...

LIVE24.AM

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի