Պուտինը, Էրդողանն ու Ալիևը մնացել են շվարած. Հայաստանը տանում են Ռուսաստանի տակից. L24.am

Իրավիճակ

ա

Երեկ Ալիևը սկանդալային ու շատ կարևոր հայտարարություն արեց, որը գրեթե վրիպեց կամ, կարելի է ասել, միտումնավոր անտեսվեց թե՛ փորձագիտական, թե՛ քաղաքական դաշտի ներկայացուցիչների կողմից:

Ադրբեջանի՝ իբրև թե հաղթած ու ոգևորված նախագահը ստիպված եղավ սեփական շուրթերով հայտարարել, որ 2 տարով հետաձգվում է - կանգնեցվում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան երկաթուղու շինարարությունը:

Այստեղ ամենակարևոր հանգամանքը, որի պատճառով էլ, թերևս, Հայաստանի մի շարք շրջանակների կողմից հատուկ անտեսվեց Ալիևի հայտարարությունը, այն է, որ հպարտ դարձած Ալիևին նման հայտարարություն անել ստիպել էր մեր հարևան Իրանը:

Իրանի ատամ ցույց տալն ու պահանջներ առաջադրելը, և, որ ամենակարևորն է, այդ պահանջներին Ալիևի հլու-հնազանդ ենթարկվելը մի բացատրություն ունի. այս պահին ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական դասավորվածություն, ինչն արմատապես, կարելի է ասել՝ 180 աստիճանով, փոխում է իրավիճակն ու հզորների ցուցակն աշխարհում:

ԱՄՆ-Իրան-Չինաստան եռյակն արդեն սկսել է թելադրել բոլորին, կրկնում եմ՝ բոլորին, թե ով, որտեղ իրեն ինչպես պետք է պահի:

Դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին՝ Պուտինի գլխավորությամբ, հետո նաև Թուրքիային՝ էրդողանի գլխավորությամբ ու դրա հետևանքով, բնականաբար, նաև մեր հպարտ Ալիևին:

Երեկ, Ալիևի հայտարարությունից ժամեր անց, արդեն Իրանի նախագահը գոհունակություն հայտնեց Վիեննայում ընթացող բանակցություներից՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի հետ Իրանը կարգավորել է բոլոր կարևոր հարցերը և որ սա շատ մեծ հաղթանակ է բոլոր իրանցիների համար:

Ու այս ամենի ֆոնին Պուտինն անհանգիստ իր դեսպանին հանել ուղարկել է Սյունիք, մի քանի պոստերում էլ իրար խառնված զինվորականներ է տեղակայում ու դրոշներ խփել տալիս, թե բա՝ ինչ ուզում եք ասեք ու արեք, մեկ ա՝ էստեղ ասողը ես եմ՝ իմ ընկեր Էրդողանի ու Ալիևի հետ, Հայաստանն էլ ոնց ուզեմ՝ մաս-մաս եմ անելու՝ ընկերներիս նվեր տամ:

Պուտինը նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը, որը զուտ զինադադարի մասին հայտարարություն է ու լուրջ իրավաբանական հիմք չունի, ամեն գնով փորձում է ամրապնդել՝ Հայաստանում ափալ-թափալ ընտրություններ կազմակերպելով: Իսկ ընտրություններում Պուտինի համար կարևոր չի լինելու՝ Նիկոլն է վարչապետը՞, թե՞ իր ընկեր Քոչարյանը, որն այս ընթացքում ընդդիմության մենաշնորհը ձեռքին քարոզարշավ է անում, թե՞ հակառակը: Կարևորը՝ որ երկու դեպքում էլ Պուտինը, Ալիևն ու Էրդողանը շահած են դուրս գալու:

Բայց դե էդ անտեր շաբաթը խասյաթ ունի ու մեկ-մեկ ուրբաթից շուտ է գալիս...

Աղբյուրը՝ L24.am

Շորժայի հատվածում ադրբեջանցիները հարձակվել են հայ զինծառայողների վրա

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի