Հունիսի 2-ից Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:
ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը Գորիս-Կապան մայրուղու (Որոտան, Շուռնուխ) երկայնքով սահմանային հատվածում տեղադրված կետերում ծանոթացել է ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի ԱԴS սահմանային ծառայության աշխատակիցների առջև դրված առաջադրանքների առանձնահատկություններին:
Սյունիքում Կոպիրկինիը հանդիպել է Կապանի քաղաքապետին, ով դեսպանին ներկայացրեց քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երախտագիտություն հայտնեց Ռուսաստանին սահմանապահների մասնակցությամբ՝ տարածաշրջանում անվտանգության ապահովվման համար:
ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
0Comments