Պուտինը պատմել է մոր մասին. նա գիշերն աշխատել է մի քանի տեղ, որ ցերեկը ժամանակ անցկացնի սիրելի որդու հետ

Պուտինի նախկին դասընկերների ու մանկության ընկերների խոսքով՝  ապագա նախագահի ծնողները հյուրընկալ մարդիկ էին: Այդ ժամանակ նրանք ապրում էին Բասկովի նրբանցքում` Սանկտ Պետերբուրգի կենտրոնում, հանրակացարանում:

ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեխաների պաշտպանության օրը` հունիսի 1-ին,  շնորհավորել է բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն այս տոնի հետ` ընդգծելով, որ երեխաների դաստիարակությունը մեծ ջանքեր է պահանջում:

Ինչպես նշում են Թերթ.am-ը և starhit.ru-ն, որպես օրինակ` 68-ամյա նախագահը պատմել է իր պատմությունը. նրա մայրը գիշերն աշխատել է մի քանի տեղ, որպեսզի ցերեկը ժամանակ անցկացնի սիրելի որդու հետ:

Այս մասին Վլադիմիր Պուտինը պատմել է «Ծնողական փառք» շքանշանով պարգևատրված ընտանիքների հետ առցանց հանդիպման ժամանակ:

«Մայրս ժամանակին ևս ստիպված էր ամենահասարակ աշխատանքը կատարել, հիվանդանոցներում դայակ էր աշխատում, գիշերային պահակ, միայն որ կարողանար հետս լիներ»,-ասել է Պուտինը:

Պուտինի խոսքով ՝ ընտանիքում երեխա ունենալը ոչ միայն ուրախություն է, այլև մեծ պատասխանատվություն: Եվ այս պատասխանատվությունը քաղաքացիների հետ կիսելը կառավարության խնդիրն է: 

Պուտինի նախկին դասընկերների ու մանկության ընկերների խոսքով՝  ապագա նախագահի ծնողները հյուրընկալ մարդիկ էին: Այդ ժամանակ նրանք ապրում էին Բասկովի նրբանցքում` Սանկտ Պետերբուրգի կենտրոնում, հանրակացարանում:

«Դե բակ, հինգերորդ հարկ՝  առանց վերելակի: Ծնողներս շատ հպարտ էին այն կենսամակարդակով, որին հասել էին այն ժամանակ», - հարցազրույցներից մեկում ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Ռուսաստանի նախագահի մայրը՝  Մարիա Շելոմովան, ծնվել է 1911 թվականին Տվերի շրջանում: Այնտեղ նա ամուսնացել է ապագա նախագահի հոր հետ և նրա հետ տեղափոխվել Պետերհոֆ: Պուտինի մայրը մահացել է 1998 թ.: