ՍԿԱՆԴԱԼ. Խելոք մնացեք, թե չէ այն տեսանյութն էլ կհրապարակեմ, թե ոնց եք բեռնաթափում, ոչ թե իջեցնում մարմինները. Կադրեր Աբովյանի դիահերձարանից. VIDEO

Իրավիճակ

ա

Զոհվածների հարազատները հրապարակել են կադրեր Աբովյանի դիահերձարանից, որտեղ պահվում են զոհերի մարմինները: Նրանք ցույց են տվել, որ  վայրը, որտեղ պահվում են դիերը, սառնարան չեն, սենյակի ջերմաստիճանն էլ +26 է:

Սենյակում շինարարական աշխատանքներ են իրականացվում, որը նոր պետք է սառնարան դառնա:

Զոհվածի հարազատ Արսեն Ղուկասյանը իր ֆեյսբուքյան լայվով ասել է, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը և Աբովյանի դիահերձարանի գլխավոր բժիշկը ասում են,  որ մարմինները պահված են եղել նորմալ պայմաններում, միայն խնդիրը անփույթ շարվածն է եղել:

«Ես երեկ ձեզ զգուշացրել էի, չէ, որ ավելի լավ է սսկվեք, վեր ընկնեք տեղներդ, գոնե ասեիք, հա թերացել ենք, մեղանչեիք: Երբ Աբովյանից իջանք Հերացու դիահերձարան, ես պարոն Բիշարյանին խորհուրդ տվեցի՝ սուս ու փուս դիմում գրի: Հիմա չեմ հերդորելու, պահանջելու եմ, դատի եմ տալու քո այս ասածի համար: Այսինքն դուրս է գալիս մենք սուտասա՞ն ենք, դուք էլ ճիշտ խոսողը՞: Խելոք մնացեք, թե չէ այն տեսանյութն էլ կհրապարակեմ, թե ոնց եք բեռնաթափում, ոչ թե իջեցնում մարմինները»,- ասաց նա: