Իտալական «Ռոման» երկարաձգեց պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Իտալական «Ռոման» երկարաձգեց պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը:

32-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Հայ կիսապաշտպանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 խաղի և դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն էր այս մրցաշրջանում: