Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը տղամարդ են և վախենալու բան չունեն, թող ուղիղ եթերով բանավիճեն Նիկոլ Փաշինյանի հետ

Ժողովուրդը, որ պետք է ընտրի, իրավունք ունի տեսնել, թե յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջնորդ ուղիղ եթերով ինչպես է դրսևորում իրեն. պատգամավոր

ա

Վարչապետի ասածը բացառապես փոխաբերությունների կոնտեքստում է։ Մենք ներսում թշնամիներ չունենք և չենք փնտրում։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունն ագրեսիվ քարոզարշավ է անում, «ատամներ ջարդում, ինչո՞ւ թշնամու հետ «տղամարդլամիշ» չի կարողանում խաղալ։

«Մենք այսօր օրնիբուն զբաղված ենք ՀՀ անվտանգային հարցերը կառավարելի պահելով և դրանց հետ կապված լուծումներ փնտրելով»,-նշեց նա։

Իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ընդգծեց՝ քաղաքական բանավեճի դաշտում պետք է լինեն հայտարարությունները, ապա հիշեցրեց՝ Փաշինյանը քաղաքական ուժերին ուղիղ եթերում բանավեճի առաջարկ է արել, որը մինչ այս պահը մերժվել է։

«Սա ժողովրդավարական երկրներին հատուկ նախընտրական քարոզարշավի տեսակ է։ Ես լիահույս եմ, որ այդ ուժերն իրենց մեջ տղամարդկություն կգտնեն և ուղիղ եթերում, հանրության առաջ կբանավիճեն, և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,-ասաց նա։

Հայկ Կոնջորյանն էլ հավելեց․ «Բանավեճի ժամանակ յուրաքանչյուրն իր խիզախությունը, տղամարդկությունը, խելացիությունը, հայերենին տիրապետելու կամ չտիրապետելու իր հմտություննները պետք է ուղիղ եթերով ի ցույց դնի ժողովրդին։ Ժողովուրդը, որ պետք է ընտրի, իրավունք ունի տեսնել, թե յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջնորդ ուղիղ եթերով ինչպես է դրսևորում իրեն։ Եթե վախենալու, սարսափելու բան չունեն ուղիղ եթերով հանպատրաստից հարցներին պատասխանելու, ապա բոլորը պետք է ընդունեն բանավեճի հրավերը»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը բանավեճի առաջարկ էր արել ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին։