Օնիկ Գասպարյանը, ում ես տվել եմ գեներալ-գնդապետի կոչում, էսօր դարձել է գեղերի ետնամասերում Քոչարյանի բուկլետ բաժանող

Ես ընդունում եմ իմ սխալը, որ 2018 թվականին վարչապետ դառնալով, զինվորի հաց գողացող բոլոր գեներալների վզակոթին տալով դուրս չեմ վռնդել

1

«Ես ընդունում եմ իմ սխալը, որ 2018 թվականին վարչապետ դառնալով, զինվորի հաց գողացող բոլոր գեներալների վզակոթին տալով դուրս չեմ վռնդել, որովհետև նրանք հիմա դարձել են Քոչարյանի, Սերժի բուկլետ բաժանող, դա ձեր կյանքի բարձրագույն կոչումն է, դուք բուկլետ բաժանող եղել եք, բուկլետ բաժանող էլ կմնաք, էս ժողովուրդը ձեզ չի ներելու ծախու գեներալներ, չի՛ ներելու», - այսօր՝ մայիսի 30-ին սպիտակցիների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, ով Քոչարյանի ղեկավարած դաշինքի անդամ է

«Բանակից մենք երբևէ չենք պահանջել մեզ քաղաքական աջակցություն ցույց տալ, մենք մեր սպաներին ու գեներալներին պատվել ենք՝ որքան հնարավոր է, անկախ քաղաքական ուղղվածությունից: Բայց էստեղ են ասել՝ խոզի գլուխը ինչքան դնում ես խալու վրա, գլորվել ընկել է ցեխը: Հիմա մարդը, ում ես տվել եմ գեներալ լեյտնենանտի, տվել եմ գեներալ-գնդապետի կոչում, ամբողջ պատերազմի ընթացքում մեջքին կանգնած եմ եղել, էսօր դարձել է գեղերի ետնամասերում Քոչարյանի բուկլետ բաժանող: Լավ էլ գտել ես քո տեղը», - ասել է նա՝ անուն չհնչեցնելով: