Ալիևը նոր զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին

Մանրամասներ

ա

Մայիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի` ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Կովսականի (Զանգելան) շրջանում տեղի է ունեցել Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության նոր զորամասի բացումը:

Բացի այդ, երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով` մեկական զորամաս է բացվել Լեռնային Ղարաբաղի Աղդամի և Մարտունիի շրջաններում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։