Սա է կանխորոշելու Հայաստանի շուրջ բոլոր պրոցեսներն՝ անկախ նրանից, թե ներսի բառիգներն ինչ կքարոզեն. Մենք կամ էս գնացքը կնստենք, կամ կմնանք բորտին

Տենդենցը Ռուսաստանի համար վատատեսական է

ա

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«ԱՄՆ մաքսային տվյալների համաձայն այս տարվա մարտ ամսի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Իրանից նավթ է ներմուծվել, այն էլ 1մլն բարել: Միլիոնավոր բարելներ էլ կուտակված են Իրանի նավահանգիստներում, որպեսզի հեղեղեն շուկան: Բանը հասել է նրան, որ ՕՊԵԿ-ը միջնորդներ է ուղարկում Իրան, որ մի փոքր զսպի նոր գլոբալ խաղացողի ախորժակը: Ընդ որում, այս ամենը տեղի էր ունեցել դեռ մինչ Չինաստան-Իրան դաշինքի կնքումը և միջուկային ծրագրի հիմնասյունների ընդունումը:

Սրան զուգահեռ և ոչ պակաս կարևոր վիճտվյալ է հրապարակել ԵԱՏՄ-ը, ըստ որի միության բոլոր երկրների արտաքին առևտրի երկրորդ խոշորագույն գործընկերն է Չինաստանը: Առաջինը դեռևս Ռուսաստանն է, բայց տենդենցն այդ երկրի համար վատատեսական է: Օրինակ Ղազաղստանում արտաքին առևտուրն աճել է միայն Չինաստանի հետ:

Սա է այն մաթեմատիկան, որ կանխորոշելու է Հայաստանի շուրջ բոլոր պրոցեսներն անկախ նրանից, թե ներսի բառիգներն ինչ կքարոզեն: Մենք կամ էս գնացքը կնստենք կամ կմնանք բորտին»: