2035 թվականին ԱՄՆ-ի «սեփականատերը» Չինաստանն է լինելու. Ի՞նչ է ասել Չինաստանի ղեկավարը Բայդենին

ԱՄՆ-Չինաստան տարեկան առևտրաշրջանառությունը մոտ 600 մլրդ դոլար է (որի գրեթե կեսը Չինաստանի մաքուր շահույթն է ու, հետևաբար, ԱՄՆ-ի մաքուր կորուստը), իսկ, օրինակ, Չինաստան-Ռուսաստան տարեկան շրջանառությունը 100 մլրդ է, որ պատկերացնեք մասշտաբները...
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Եթե ձեզ թվում է, որ Չինաստանի կողմից ԵԱՏՄ-ի կլանումը կասկածելի ա, խնդրում եմ կարդացեք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երեկվա ելույթը Վիրջինիայի ռազմական բազայում:

Բայդենը պնդում է, որ Չինաստանի ղեկավար Սի Ձին Պինը իրեն հայտնել է, որ 2035 թվականին ԱՄՆ-ի «սեփականատերը» Չինաստանն է լինելու: Հետո բայդենը իհարկե անցավ լիրիկայի առ այն, որ մարդու իրավունքները Աստծո կողմից շնորհ են և, որ ավտորիտարիզմը երբեք... և այլն...

Մինչդեռ մաթեմը, համառորեն ապացուցում է, որ Սի Ձին Պինը լիովին անկեղծ է: Երեք տարի առաջ Թրամփի կողմից Չինաստանին հայտարարված առևտրային պատերազմը մի փոքր նվազեցրել էր երկու երկրների առևտրաշրջանառոիթյան դիսբալանսը, բայց անցած ամսվա տվյալներով Չինաստանը գրեթե ամբողջովին վերականգնել է սեփական գերազանցությունը, որը ամսեկան գրեթե 30մլրդ դոլար է:

ԱՄՆ-Չինաստամ տարեկան առևտրաշրջանառությունը մոտ 600 մլրդ դոլար (որի գրեթե կեսը Չնաստանի մաքուր շայութն է ու հետևաբար ԱՄՆ-ի մաքուր կորուստը), իսկ օրինակ Չինաստան-Ռուսաստանինը տարեկան շրջանառությունը 100 մլրդ է, որ պատկերացնեք մասշտաբները...

Էսօր նաև հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն այլևս չի գնի սիրիացի անջատողականների նավթը որի հաշվին նրանք դիմադրում էին Ասսադին: Ամերիկան Սիրիայի իր փայը զիջեց Իրանին:

Սա է նոր աշխարհակարգը... »:

ա