Էրդողանի այցը Շուշի պետք է ընդգծի Կովկասում ռուս-թուրքական «նոր կարգի հաստատումը» որպես կատարված փաստ

Մանրամասներ

1

Հունիսի 16-ին՝ այն օրը, երբ Շվեյցարիայում կարող է տեղի ունենալ ԱՄՆ և  Ռուսաստանի նախագահների հանդիպումը, Թուրքիայի նախագահ Էրդողանը կմեկնի Շուշի: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով Բաքվի դիվանագիտական աղբյուրին:

Պուտինը հանգամանորեն պատրաստվում է Բայդենի հետ հանդիպմանը, քանի որ, ըստ փորձագետների՝ խոսք է լինելու Ռուսաստանում իշխանության տրանզիտի եւ ՌԴ որոշակի զիջումների մասին՝ տրանզիտի լեգիտիմության ԱՄՆ ճանաչման դիմաց: Միեւնույն ժամանակ, Բայդենի հետ հանդիպմանը Պուտինի նախապատրաստության մեջ է մտնում նաեւ Էրդողանի այցը Շուշի, որը պետք է ընդգծի  Կովկասում ռուս-թուրքական «նոր կարգի հաստատումը» որպես կատարված փաստ։

Միջազգային կազմակերպությունները և ուժային կենտրոնները 2020-ի աշնանը Հայաստանի դեմ ռուս-թուրքական ագրեսիայի արդյունքները չեն ընդունում որպես «կատարված փաստ»: Բազմաթիվ երկրների և կազմակերպությունների բանաձևերում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը համարվվում է զինադադարի պայմանավորվածություն Ռուսաստանի միջնորդությամբ, իսկ Արցախի վերջնական կարգավորումն ու կարգավիճակը պետք է որոշվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ռուսաստանը մինչև հունիսի 16-ը փորձում է Հայաստանից կորզել նոր փաստաթղթեր, որոնք ենթադրում են հրաժարում Արցախից եւ պատերազմի արդյունքների ճանաչում, ինչպես նաեւ ռուսական զորքի տեղակայում Հայաստանի մասնատման «ճակատային գծով»: Զինված ներխուժումները, հայ զինծառայողների սպանությունն ու գերեվարումն ուղղված են այդ նպատակներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում