Վերից վար՝ Նիկոլից մինչև ցուցակի վերջին ՔՊ-ականը հեռացեք. լրագրող Թաթուլ Հակոբյանն ահազանգում է

Ձեր ամեն օրը մեր պետականության հաշվին է
Live24.am-ը ներկայացնում է

ա

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մայիսի 19-ին տագնապ էի հնչեցրել, որ հակահայ փաստաթուղթ է հասունանում:
Մայիսի 22-ին գրել էի՝

Բայց կարող է լինել ավելի սարսափելին. օգտվելով Հայաստանի ներքին խառնակ վիճակից, գործող իշխանությունների անկարողությունից եւ ընդդիմության չհաշվարկված գործողություններից՝ Ադրբեջանը կամրապնդվի Հայաստանի տարածքում եւ հեռանալու դիմաց նոր պայմաններ կպարտադրի:
Մայիսի 27-ին գրում եմ՝ եթե այսպես շարունակվի, ապա ափսոսալու եմ այն փաստաթղթի համար, որ մայիսի 19-ին համարում էի հակահայ....
Ասելիք չկա այլևս... մարդ ԱՄՈԹից գետինն է մտնում...
Այդ ամոթից Դուք էլ ունեցեք՝ վերից վար՝ Նիկոլից մինչև ցուցակի վերջին ՓՊ-ականը ու հեռացեք:

Ձեր ամեն օրը մեր պետականության հաշվին է»: