Պուտինը տեղյակ է, որ Նիկոլն Ալիևին բան է խոստացել ու ձգձգում է դրա կատարումը, Ալիևն էլ մտել է մեր տարածք, որ ստանա

Կա ստվերային պայմանավորվածությունների փաթեթ

«Մենք չունենք Գլխավոր շտաբի պատիվ ունեցող պետ, հետևաբար, եթե մարդ ինքը պատիվ չունի, ինչպե՞ս կարող է մտածել պետության պատվի մասին»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ այո՛, մենք ունենք հերոսական տղաներ, և փառք ու պատիվ մեր տղաներին, բայց դա բանակ չէ, դա պետություն չէ, և մենք չունենք պետություն։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից սպասելիքին, ապա աշխարհն այս իշխանությանը լուրջ չի վերաբերվում, դուք ուզում եք, որպեսզի աշխարհը հավատա, որ Նիկոլն ուզում է Հայաստանը փրկե՞լ, ուզում եք ռուսը հավատա՞։ Չէ՞ որ Նիկոլը բան է խոստացել Ալիևին Պուտինի ներկայությամբ, Պուտինը տեղյակ է, որ Նիկոլը խոստացել է ու ձգձգել է դրա կատարումը, Ալիևն էլ մտել է մեր տարածք, որ ստանա։ Կա ստվերային պայմանավորվածությունների փաթեթ, որը խոստացել է Նիկոլը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ ռուսական կողմից Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարության բացակայությունը պայմանավորելով նաև Փաշինյանի տված խոստումներով։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին արված կոչին՝ անհապաղ ետ քաշել զորքն ինքնիշխան Հայաստանի տարածքից, ապա Արմեն Աշոտյանն այդ հայտարարությունը պայմանավորեց 44-օրյա պատերազմում ցուցաբերած երկակի ստանդարտներից հետո մեր նկատմամբ ունեցած պարտքով։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում