Ամբողջ գիշեր Ծառուկյանի մոտ բազառներ են գնացել. Էնֆիաջյանին հանել է ցուցակից. նրան Ծառուկյանը կասկածում է իշխանության հետ խաղեր տալու մեջ

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հրապարակը գրում է.

Ինչպես հայտնի է այսօր վերջին օրն է, եւ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը նախընտրական ցուցակները մինչեւ 18.00-ն պետք է ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Բայց ինչպես պարզվում է՝ լավագույն ավանդույթները շարունակվում են եւ կուսղեկավարները մինչեւ վերջին պահը խմբագրում են իրենց կազմած ցանկը։

Մենք տեղեկացանք, որ Գագիկ Ծառուկյանը անակնկալի է բերել թիմին, երեկ երեկոյան գաղտնազերծել է ցուցակը եւ ոմանք պարզել են, որ իրենք տեղ չեն գտել ցուցակում, խոսվում է հատկապես ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մասին, ում Ծառուկյանը կասկածում է իշխանության հետ խաղեր տալու մեջ։ Բացի այդ ձայն բերող, բայց ոչ քաղաքական դեմքերին նա գրել է ցուցակի 40-րդ համարից հետո, ինչը հարուցել է այդ մարդկանց վրդովմունքը։ Նրանք հասկացրել են, որ չեն պատրաստվում ուրիշների համար գլուխները ցավի տակ դնել, ընտրություններին ակտիվ լինել։ Մեզ ասացին, որ ամբողջ գիշեր Ծառուկյանի մոտ բազառներ են գնացել եւ ցուցակը մի քանի խմբագրումների է ենթարկվել։

Փոխարենը առաջին տասնյակում է ընդգրկված Արսեն Թորոսյանի մտերիմ Նարեկ Վանեսյանը։