Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմանների մասին 

Բայրամովը շեշտել է, որ հատուկ կարևորություն ունի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը

ա

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ «ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքով»:

Ինչպես հայտնում է Minval.az-ը, այս մասին ադրբեջանցի նախարարը հայտարարել է Վիեննայում` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում:

Բայրամովն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վերականգնմանն ու վերաինտեգրմանը և ընդգծել, որ Ադրբեջանն այդ հարցով ակտիվ համագործակցում է ԵԱՀԿ գործադիր կառույցների հետ:

Բայրամովը շեշտել է, որ հատուկ կարևորություն ունի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը: