Ի՞նչ տեսք ունի ԲՀԿ ցուցակը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչեւ վերջին պահը թիմակիցների համար չի գաղտնազերծում նախընտրական ցուցակը։

Թե ով որ հորիզոնականում կլինի՝ չգիտեն անգամ իրենք թեկնածուները, դե իսկ լրատվամիջոցներին եւ լրագրողներին հորդորում են չշտապել, ինչպես ասում են՝ կլինի, կիմանաք։

ԲՀԿ ցուցակը այս ընթացքում բազմիցս գրվել-ջնջվել է, չի բացառվում անգամ, որ այսօր կամ վաղը առավոտյան ունեցած տվյալը ամենեւին չհամընկնի ԿԸՀ ներկայացրած ցուցակի հետ։

Ամեն դեպքում՝ այս պահի դրությամբ ԲՀԿ նախընտրական ցուցակը ունի հետեւյալ տեսքը։


1. Գագիկ Ծառուկյան

2. Միքայել Մելքումյան

3. Իվետա Տոնոյան

4. Կարապետ Գուլոյան՝ Ծառուկյանի փեսան։

5. Արթուր Գրիգորյան՝ նախկին նախարար

6. Շաքե Իսայան

7. Արման Աբովյան՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար

8. Քաջիկ Գեւորգյան՝ Նահապետ Գեւորգյանի որդին

9. Նորա Առուստամյան՝ «Մուլտի կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը

10. Նարեկ Վանեսյան՝ Արսեն Թորոսյանի ընկեր, կարանտինային վայրերի պատասխանատու, Նուբարաշենի հոգեբուժարանի նախկին տնօրեն

armdaily.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ ԲՀԿ ցուցակում ընդգրկված է Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի փեսան՝ Սուրեն Օքմինյանը, սպորտի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը, իսկ 4-րդ կինը Լուիզա Սարգսյանն է։

Այս պահի դրությամբ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ընդգրկված չէ նախընտրական ցուցակում, չնայած չի բացառվում ամեն րոպե ցուցակում փոփոխություններ լինեն։