Ձեռքներդ մի երկու կոպեկ փող է ընկել, որոշել եք այդ փողերով մեզ ևս մեկ անգամ ստորացնե՞լ. Իմքայլականը՝ Ռոբերտ Քոչարյանին

Ինչի՞ տեղ եք դուք դրել ձեզ, դո՞ւք եք որոշում՝ մենք ապրելու ենք, թե՝ ոչ, դո՞ւք եք որոշելու ժողովուրդն ինչ է ընտրելու

ա

Խորհրդարանում իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ ինքն իրավունք չունի ապրելու Հայաստանում. «Կա արդյո՞ք ՀՀ-ում որևիցե մեկը, որ մեկ այլ քաղաքացուն իրավունք վերապահի ապրել, կամ՝ ոչ: Այս մասին հայտնում է analitik.am-ը:

Ինչի՞ տեղ եք դուք դրել ձեզ, դո՞ւք եք որոշում՝ մենք ապրելու ենք, թե՝ ոչ, դո՞ւք եք որոշելու ժողովուրդն ինչ է ընտրելու: Թե ձեռքներդ մի երկու կոպեկ փող է ընկել, էն էլ մեր փողերը, ու որոշել եք այդ փողերով մեզ ևս մեկ անգամ ստորացնել»:

Պատգամավորը հավաստիացրեց, որ շարունակելու է ապրել ու քայլել Հայաստանում, քանի որ սա իր երկիրն է: